«Իսրայելը Մերձավոր Արևելքի Փարիզը վերածում է աղետի գոտու, աշխարհը ծպտուն չի հանում». Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աշխարհի աչքի առջև, առանց որևէ խղճի խայթի Իսրայելը ավերակների է վերածում հերթական պետություն՝ Լիբանանը։ Մերձավոր Արևելքի Փարիզը առանց աչքը թարթելու վերածում է աղետի գոտու, լցնում փախստականներով, արյունով։ Աշխարհը ոչ միայն ծպտուն չի հանում, այլ նաև մատ է թափ տալիս բոլոր նրանց վրա, ովքեր փորձում են Լիբանանի կողքը կանգնել․․․ Երկերսանի աշխարհը մինչդեռ Ռուսաստանին էլ ահաբեկիչ, էլ օկուպանտ, էլ թշնամի չի անվանում նույն աշխարհի կողմից հրահրած պատերազմի պատճառով․․․ 2020-ին էլ ձեռքները ծալած նստած դիտում էին, թե ինչպես է մի ողջ ազգի կոտորում թուրք-ադրբեջանական տանդեմը իրենց ահաբեկիչ վարձկաններով։ Փոխանակ մատը մատին տային, անցել էին իրենց հաշիվները մաքրելուն մեր նյարդերի, հույզերի հաշվին՝ մեղադրական սլաքներն ուղղելով իրար դեմ, թե ով պետք է կանգնի Հայաստանի կողքին․․․ Մի խոսքով, միայն ու միայն ուժեղ լինել է պետք մտքով, խելքով, զենքով»: Աղբյուրը` Կարեն Հովհաննիսյան |
Մոսկովյան 5 հասցեում գտնվող անշարժ գույքը կհատկացվի ՄԻՊ աշխատակազմին
1920:54«Թունելի վերջում էլի Նիկոլն է՝ թրաշված». Լևոն Ջավախյան
2420:36«Իսրայելը Մերձավոր Արևելքի Փարիզը վերածում է աղետի գոտու, աշխարհը ծպտուն չի հանում». Կարեն Հովհաննիսյան
3120:18«Ինչի՞ մասին է խոսել այս մարտնչող անգրագետը մայրաքաղաքի երեխաների հետ». Վահե Սարգսյան
3619:54«Բացեցի, նայեցի տեսա՝ տակը ինչ-որ մեկնաբանություններ են, պարզվեց՝ ճիշտ են». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4319:36Ռուսական բուհում ադրբեջանցի ուսանողները շրջում են ադրբեջանական դրոշներով և բղավում՝ «ապրիր Ադրբեջան», «ալլահու աքբար» (տեսանյութ)
5018:42