Ընդդիմությունը համաձայն չէ Աբխազիայի` այսպես կոչված` նախագահի պայմանին
![]() Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր չեն ուժ կիրառել Ասլան Բժանիայի հրաժարականի իրենց պահանջը բավարարելու համար, ասել է ընդդիմության առաջնորդներից Ադգուր Արձինբան։ «Մենք չենք պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա, մենք պարզապես սպասում ենք նախագահի խիզախ որոշմանը, ով պետք է գիտակցի իր թույլ տված սխալները և կայացնի միակ ճիշտ որոշումը՝ հրաժարական տալը։ Հենց նախագահը հրաժարականի դիմում գրի, այս բոլոր կորպուսները կհեռանան, և բնականոն կյանքը կվերսկսվի»,- ասել է Արձինբան: Նրա խոսքով, Բժանիան չի կարողացել երկխոսություն հաստատել ընդդիմության հետ՝ իրենից հեռացնելով ընդդիմադիր մտածողությամբ մարդկանց և նրանց անվանելով «քաղաքական ծայրահեղականներ»։ Միևնույն ժամանակ Ասլան Բժանիան «կառավարության» նիստ է անցկացրել՝ հանձնարարելով բոլոր գերատեսչությունները տեղափոխել ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ «Իրավիճակը կկայունանա, մենք ամեն ինչ կվերադարձնենք օրինական հուն»,- վստահեցրել է Բժանիան։ «Չնայած հեղաշրջում իրականացնելու փորձին, մենք ձեզ հետ շարունակում ենք աշխատել, մենք անցնում ենք ծառայության ուժեղացված ռեժիմի»,- ասել է Բժանիան՝ հավելելով, որ «ամբողջ երկիրը վերահսկվում է օրինական իշխանությունների կողմից, բացառությամբ՝ բռնագրավված տարածքների՝ Սուխումում կառավարական շենքերի»։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
