Մեկնարկեց «Մանկական Եվրոտեսիլ 2024» երգի մրցույթը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
![]() Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում քիչ առաջ մեկնարկեց «Մանկական Եվրոտեսիլ 2024» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 17 երկիր: Հայաստանի պատվիրակ Լեոն հանդես կգա 4-րդ համարի ներքո և կկատարի «Cosmic Friend» երգը: Մրցույթի առցանց քվեարկությունը մեկնարկել է Երևանի ժամանակով նոյեմբերի 15-ի լույս 16-ի կեսգիշերից: Բոլոր ցանկացողները կարող էին ձայն տալ իրենց նախընտրած մասնակցին այս կայքի միջոցով: Քվեարկությունն ավարտվեց նոյեմբերի 16-ին՝ մրցույթից անմիջապես առաջ: Այն կվերաբացվի ուղիղ եթերի ընթացքում, երբ բոլոր կատարումներն ավարտված կլինեն: Հայաստանի ներկայացուցիչ Լեոյի օգտին կարող են քվեարկել Հայաստանում բնակվող երաժշտասերները ևս: Քվեարկել հնարավոր է նաև այն երկրներից, որոնք մրցույթին չեն մասնակցում: Մրցույթին մասնակցում են Հայաստանը, Ալբանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Կիպրոսը, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը և Ուկրաինան: |

««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
42921.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
14719.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
17618.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
13318.08.2026, 11:18
Երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ
16811.08.2026, 19:48
Ութամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը բարձրացել են Արարատ լեռ
19607.08.2026, 00:00
