Զելենսկին ցանկանում է պատերազմն ավարտել 2025 թվականին` «դիվանագիտության» միջոցով
![]() Չնայած ճակատում տիրող ծանր իրավիճակին, Ուկրաինան մտադիր է ջանքեր գործադրել պատերազմն ավարտելու համար ոչ ուշ, քան 2025թ-ին: «Մեր կողմից մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պատերազմն ավարտվի հաջորդ տարի, դա շատ կարևոր է», - ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինական ռադիոյի 100-ամյակի կապակցությամբ տված հարցազրույցում, որը հրապարակվել է շաբաթ օրը՝ նոյեմբերի 16-ին։ Ուկրաինայի ղեկավարը խոստովանել է, որ իրադրությունը ռազմաճակատի արևելյան հատվածում «իրոք ծանր է»։ Ռուսական զորքերը, թեև դանդաղ, բայց առաջ են գնում։ Զելենսկին ռազմաճակատում ռուսների հաջողությունները բացատրել է պատրաստված անձնակազմ և սպառազինություն ունեցող բրիգադների դանդաղ հավաքագրմամբ։ Նրա խոսքով՝ Ուկրաինան դեռ չի ստացել ԱՄՆ-ի խոստացած սպառազինության կեսը։ Միաժամանակ, Զելենսկին ակնկալում է, որ ռուսական զորքերի առաջխաղացումը կդանդաղի՝ հաշվի առնելով մարտի դաշտում նրանց մեծ կորուստները։ «Օրական ունենում են 1,5-2 հազար զոհ, վիրավորներ ու սպանվածներ, չեն կարողանում անընդհատ առաջ շարժվել, իսկ որոշ ուղղություններով արդեն պարզ է, թե ինչպես է դանդաղել նրանց առաջխաղացումը: Հիմա նրանց կանգնեցնելու համար պետք կգան ռեզերվներ, ամբողջական բրիգադներ, ինչին այդքան սպասել ենք»,- ասել է նա։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
