Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

Աբխազիայի նախագահը հայտնել է իր հրաժարականի պայմանը

714
Շաբաթ, 16 նոյեմբերի, 2024 թ., 15:18
Աբխազիայի նախագահը հայտնել է իր հրաժարականի պայմանը

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան խոստացել է հրաժարական տալ, երբ ցուցարարները լքեն խորհրդարանի շենքը։ «Երբ շենքից դուրս գան, ես հրաժարականի դիմում կգրեմ․ նոր ընտրություններում կտեսնենք, թե նրանք որքան աջակցություն կստանան»,- ասել է Բժանիան՝ հավելելով, որ իր հրաժարականի դեպքում երկիրը կղեկավարի փոխնախագահը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 12-ից Աբխազիայում բողոքի ցույցեր են ընթանում՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման։