«Որքանո՞վ կարող է այս հողակտորը ծառայել որպես կանգառ»․ Անահիտ Բախշյան
![]() ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Հարգելի պարոն Ավինյան, անձամբ ձեզ բողոքից հետո, նկարում նոր տեղադրված ավտոբուսի կանգառի նշաններն են։ Հիմա ասեք, որքանո՞վ կարող է այդ հողակտորը ծառայել որպես կանգառ։ Միայն նշան դնելո՞վ, անձրև եկավ մարդիկ ցեխի մեջ են հայտնվելու, սպասասրահ չկա, ավտոբուսների համար հատուկ նախատեսված ճանապարհային գրպաններ չկան ոչ միայն այս մասում, այլև դիմացի մայթի կանգառում։ Հյուսիս-հարավի ճանապարհաշինարարները հաստատ շատ վատ աշխատանք են արել։ Իհարկե քաղաքապետարանի տրանսպորտի վաչության պետն ասաց, որ նրանք տուգանվել են, բայց դրանից բնակիչներիս վիճակը չի լավանում։ Հաջորդ խնդիրը. Առնո Բաբաջանյան փողոցի վրա 2 վերնանցում կա, կեղտի մեջ կորած, չունեն լուսավորություն։ Մութն ընկնելուց հետո պարզապես հնարավոր չի լինում անվտանգ բարձրանալ այդ աստիճաններով։ Երկու անցումներում էլ նախագծով նախատեսված են եղել վերելակներ, այսինքն գումարը տրվել է, վերելակի խցիկները կան, սակայն, ինչպես խոստացաք, Երևանի հաջորդ տարվա բյուջեով պիտի նախատեսեք այն դեպքում, երբ նախագծում դրանք նախատեսված են եղել։ Խնդրում եմ ժամանակ գտեք ու մի օր ինքներդ այցելեք Հյուսիս-հարավ ռազմավարական նշանակության այս ճանապարհի նշածս հատվածները, տեղում էլի լիքը անհարմարություններ կբացահայտեք։ Հարավ-արևմտյան թաղամասի բնակիչներս էլ ենք երևանցիներ»։ ![]() ![]() Աղբյուրը` Անահիտ Բախշյան |

Բեռլինում ընթանում է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը
5720:50
«Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը». Արթուր Խաչիկյան
5920:36
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց «Հայ ազգային կոնգրես»-ի նախագահ
6619:54
Վառվում են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8819:48
Թրամփը զայրացած է Սիրիայում ամերիկացի զինվորականների վրա կատարված հարձակումից
12619:47
«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումը». հայտարարություն
8819:24


