Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 02 փետրվարի, 2025 թ.

Շախմատի` աշխարհի առաջնության առաջին խաղափուլում Հայաստանից 9 մասնակից հաղթանակ է տարել

168
Շաբաթ, 16 նոյեմբերի, 2024 թ., 20:48
Շախմատի` աշխարհի առաջնության առաջին խաղափուլում Հայաստանից 9 մասնակից հաղթանակ է տարել

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում մեկնարկել է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:

Առաջնությունը կանցկացվի 11 խաղափուլով:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, առաջին խաղափուլում հաղթանակ են տարել Տիգրան Համբարձումյանը, Դավիթ Ստեփանյանը, Դավիթ Մելքոնյանը, Արմեն Վարդանյանը, Սամվել Մովսիսյանը, Ռոբերտ Կայծակյանը, Գաբրիելա Հարությունյանը, Նարե Իսախանյանը և Սոֆիա Բաղրամյանը: