Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 17 նոյեմբերի, 2024 թ.

«Ընդվզումները միշտ փորձել է ճնշել արտաքին պատերազմներ սանձազերծելով». Վահան Հովհաննիսյան

38
Այսօր, 18:12
«Ընդվզումները միշտ փորձել է ճնշել արտաքին պատերազմներ սանձազերծելով». Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեծ գրադարան ունեմ՝ թրենդային գրքերով, թանկ գրքերով, սիրուն կազմով գրքերով:
Դրանց հետևում խղճուկ ծվարել են մաշված ու հին գրքերը (դե հո գրադարանիս տեսքը չեմ գցելու):
Հերթական գիրքն ավարտելուց հետո որոշեցի դրանցից մեկն ընթերցել:
Ձեռքս ընկավ Ջեք Լինդսեյի «Հաննիբալը»:
Առաջին իսկ էջը գրավեց: Հեղինակն ասում է, որ մ.թ.ա. պետություններում իշխող ուժն ընդդիմադիր դեմոկրատական ընդվզումները միշտ փորձել է ճնշել արտաքին պատերազմներ սանձազերծելով, իսկ երբ դա չի օգնել, նախընտրել է իշխանությունը հանձնել թշնամի պետությանը քան զիջումներ անել ժողովրդական զանգվածներին: Կարդացեք հին ու փոշոտ գրքեր»: