«Ինչպես կարմիր կովը կաշին չի փոխի, այնպես դու չես փոխվի»․ Դավիթ Կարապետյան
41
Այսօր, 15:12
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեյմուն միմոսի Stand Up-ն ու «վտանգավոր» հռչակագիրը… Ինչ խոսք՝ բազմատաղանդ վարչապետ ունենք: Վաստակներն՝ անթիվ, անհամար: Բայց մի տաղանդն անգերազանցելի է. վարչապետը ֆանտաստիկ շոումեն է: Նման երկրորդը չկա: Կասեք՝ Զելենսկին, կասեմ՝ գլուխը պատին է տվել: Այնպես որ՝ самый веселый и находчивый - наш Никол Неповторимый и Незаменимый. Самый шустрый из армян, это Никол Пашинян. Բաքվի նարատիվների ակադեմիայի կզածագիտության ֆակուլտետը հեռակա գերազանցիկով ավարտած ու վերջապես դիպլոմ ստացած, «տիեզերական տականք» նոմինացիայի տիտղոսակիր, «թշնամուց ավելի թշնամի» մարաֆոնի դափնեկիր, մանիպուլյացիայի մեգաաստղ, պոպուլիզմի, պաթոսի ու պարաժի Պառնաս, շոումեն - խեղկատակն ինչպես միշտ իր ամպլուայի մեջ ԱԺ ամբիոնից stand up մաստեր կլաս ցուցադրեց: Այս աննամուս սպիտակամորուսը հերթական բարբաջանքներ մատուցեց, ու ողջ ազգին հերթական պերմանենթ սթրեսի ենթարկեց: Բաստիոնապետն ի լուր աշխարհին «էվրիկա» բացահայտեց: Վերջինս Հռչակագիրն իր ասելով տասնյակ անգամ կարդալուց հետո պարզել ու սարսափելի եզրահանգման է եկել, որ «Անկախության հռչակագիրը նրա մասին ա, որ Հայաստան չի կարող գոյություն ունենա, որ այն Հայաստանի չգոյության մասին է»: Ստացվում է՝ երկրի անկախացման ու պետականության ստեղծման հիմնարար ֆունդամենտալ փաստաթուղթը պետականակործան ռումբ է, չարիք է, մեր պետության մահվան վկայագիրն է: Այսպիսի սենսացիոն ու պարադոքսալ աբսուրդ արտահայտող ցնորամիտ ցանցառին մնում է ընդամենը հարցնել. բա որ ունենք այդպիսի «շառ ու փորձանք» հռչակագիր ու չունենք պետականություն, այն պետության չգոյության մասին է, բա դու հիմա ի՞նչն ես ղեկավարում: Բա «իրական Հայաստանդ» էլ ո՞րն է, եթե ասածդ պատմական դարձած ու պատմության գիրկն անցած, կորսված Հայաստանի մասին է: Թե՞ պետք է հրաժարվենք Հռչակագրից, որ պետությունը շարունակի գոյատևել: Այսպիսով ողորմելին պարզեց՝ մեր ողբերգությունների, անհաջողությունների ու արհավիրքների, պետականության կորստի պատճառն ու մեղավորը՝ ՀՀ անկախության հռչակագիրն է… Գոհ եղեք, որ մարդը հիմա է դա հասկացել, 10 անգամ կարդալուց հետո: Ու լավ է ուշ, քան երբեք, թե չէ վաղը ուշ կլիներ, երկիր կկորցնեինք լակմուսի թուղթ մի Հռչակագրի պատճառով: Սա էլ քիչ չէ, պարզվում է՝ հայ կամավորն ու «գինի լից» երգը ևս պետության չգոյության մասին սիմվոլներ են: Ու սա ասում է մեկը, ով պատերազմին գերագույն գլխավոր հրամանատար էր ու 2020-ին կոչ էր անում կամավոր ջոկատներ ստեղծել, տնից կասկա ու բրոնեժիլետ հագնել, իրենք իրենց հրամանատարներ կարգել ու մեկնել առաջնագիծ: Փատորեն այդ ժամանակ ևս պետություն գոյություն չուներ… Ինչևէ, հասկանալի է՝ առակդ ինչ կցուցանե… Հասկանալի է, որ Հռչակագրի լուծարման մեկնարկը տվել ես, որ պատերազմ ես հայտարարել հայկական պետականությանը, որ թուրքադրբեջանական հերթական քմահաճույքներն ես բավարարում: Դու դեռ մեկ տարի առաջ, նույն ամբիոնից, էլի ուղիղ տեքստով, հայտարարել էիր, որ մոտենում է պետականություն կորցնելու շրջանը, որ ո՞վ է ասել, որ մենք միշտ պետք է պետականություն ունենանք։ Կարող է գալ ժամանակ, նույնիսկ շոշափելի ապագայում, որ մենք կկորցնենք պետականությունը: Այնպես որ, չենք զարմանում: Հասկանալի է, որ գրեթե բոլոր երկրներն էլ իրենց պատմության մեջ ունեցել են խելագար ու մոլագար ղեկավարներ։ Բոլոր պետությունները հաղթահարել են այդպիսիններին: Հասկանալի չէ, թե քեզ ու քո տեսակին էլ ինչքա՞ն ենք հանդուրժելու, ե՞րբ ենք ի վերջո հաղթահարելու: Հասկանալի չէ, թե ժողովուրդը ե՞րբ է դուրս գալու լեթարգիկ քնից, ապատիայից ու թմբիրից, որպեսզի հասկանա, որ իր ղեկավարը կոլաբորացիոնիստ, թշնամու շահը սպասարկող, պետական դավաճանության գնացող հանցագործ է, որին օր առաջ պատասխանատվության պետք է ենթարկել, քանի դեռ նոր աղետ ու արհավիրք գլխներիս չի բերել: Ի դեպ, զավեշտալին այն է, որ անգամ Ալիևն է ցնցված. վերջինիս պահանջն ընդամենը Հռչակագրի նախաբանում փոփոխություն կատարելն է: Բայց արի ու տես կոլեգա Փաշինյանը գերազանցում է սպասումներն ասելով, որ առհասարակ Հռչակագիր մեզ պետք չէ, որ այն Հայաստանի համար սպառնալիք է, որ Հայաստանի հետագա գոյության համար, օրվա հրամայական է օր առաջ Հռչակագրից ձերբացատվելը: Սակայն այս անհեթեթությանը զուգահեռ, էմբիցիլ-օլիգոֆրենի վարքով, մտքի սնանկ շիզոֆրենիկ կիսախելագառն ամենաճշգրիտ բնորոշումն ինքն իրեն տվեց, ասելով՝ «Ես ապազգային տարր եմ»… Սա իրեն բնութագրող ու ինքն իր մասին արտահայտած միակ արդար ու ճիշտ խոսքն է, որի հետ համաձայն է իրեն հարգող յուրաքանչյուր գիտակից հայ: Այո՛, դու անհայրենիք, ապազգային, անդեմ ու ամոռալ տարր ես: Այնպես որ, քո սահմանափակ ուղեղով ու անկենսագիր տեսակով պարզ է, որ «Ենոքավանից այն կողմ չէիր էլ գնա, ինչքան էլ արխիվները քանդես»: Բարի խորհուրդ՝ արի կլինի դու մի՛ քանդի, մի՛ փորփրի, արխիվները բացվի ուրիշ բաներ կբացահայտվի: Փոխարենը՝ հեծոյովդ այնտեղ հասի, մատաղ կեր, դմակով խաշլամի ջուրը խմի, տիկնոջդ օգնի, թող լոբի փռթի, տռզի, մարսի ու թափով Երևան վերադարձիր: Դա է քոնը… Թե չէ դու ու՜ր մշեցի, սասունցի, իգդիրցի ու կարսեցի հասկանալը ուր… Դա քո խելքի բանը չէ: Փոխարենը՝ բլոգերությամբ զբաղվի, ամեն մի ապուշություն, սայլուկ-սարսաղություն ֆեյսբուք գցի, զոմբլոներիդ զվարճանք պարգևի, մորուքդ թրաշի, մեկ ու մեջ լողացի, պերաշկի խժռի, հեծանիվ քշի, մուտիտ ու կրուտիտ կերակրի ու երկիրը քանդի: Սա է քոնը… Անխոս, դու տաղանդ ես: Մանավանդ, որ մտել ես քո նախկին ընդդիմադիրի կերպարի մեջ: Սկսել ես զայրանալ, ղժղժալ, ճվճվալ, հաթաթա տալ, թե այս ինչ է կատարվում, սա ինչ խայտառակություն, ինչ հանդգնություն է, որ համբերության բաժակդ լցվել է: Ինչ խոսք՝ մենք քեզ, ունիկալ տեսակիդ կարոտել էինք: Ինչևէ, սա է քո էությունը: Սա է քո դեմքը, թրաշված, թե անթրաշ… Ինչպես կարմիր կովը կաշին չի փոխի, այնպես դու չես փոխվի… Դու մեր խաչն ես, որ պետք է դեռ քարշ տանք…»։