Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 17 նոյեմբերի, 2024 թ.

«Համոզված եմ՝ փոխվել ենք դեպի լավը»․ Մարիա Կարապետյան

43
Այսօր, 13:42
«Համոզված եմ՝ փոխվել ենք դեպի լավը»․ Մարիա Կարապետյան

ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընթանում է չորրորդ տարին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է իր փոփոխությունների մասին․ «ինքս անձամբ անցել եմ տառապալից այդ ճանապարհը՝ Պատմական Հայաստանի հոգեբանությունից դեպի Իրական Հայաստանի հոգեբանություն» կամ «որպես մի մարդ, ով բանակի սրբագործման հայեցակարգի կրող է եղել և հետո դառնալի իրականությանն է բախվել, խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը» կամ «Հայաստանի Հանրապետության շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր, դա ամենամեծ վնասն է, որ ես տվել եմ […] այդ սիրո բովանդակության հեղինակը դուք չեք, ես չեմ, դա կայսրության կողմից ձևավորված սեր է՝ ներդրված իմ մեջ»։
Եւ այսպես շարունակ Նիկոլ Փաշինյանը պատմում է, թե ինչու և ինչպես է փոխվել։ Չնայած սրան, պարբերաբար հայտնվում են լրատվական և քաղաքական վերլուծություններ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին այ սա էր ասում, իսկ այ 2022 թվականին կամ այսօր՝ մեկ այլ բան։ Այս վերլուծությունների հեղինակները պարբերաբար նաև զարմանք կամ զայրույթ են արտահայտում, թե ինչու ժողովուրդը չի ընդվզում նման «գաղափարական անհետևողականության» դեմ։ «Պարզապես կառավարող մեծամասնությունը հասկացել է այն, ինչ ժողովուրդը երկար ժամանակ փորձում է բացատրել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին քաղաքական ժողովի ժամանակ՝ խոսելով Իրական Հայաստան գաղափարի մասին։
Սիրելիներս, չի կարելի 90-ականներից սկսած բողոքել, որ Հայաստանում ինչ-որ մեկը, ինչ-որ բան պետք է փոխվի և հետո զարմանալ կամ զայրանալ, որ Հայաստանում ինչ-որ մեկը, ինչ-որ բան փոխվել է։ Եւ համոզված եմ՝ փոխվել ենք դեպի լավը»։

Աղբյուրը`   Մարիա Կարապետյան