«Երկար ժամանակ լռում էի ու չէի ցանկանում անդրադառնալ ամոթալի որոշմանը»․ Եղիշե Մելիքյան
![]() «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկար ժամանակ լռում էի ու չէի ցանկանում անդրադառնալ ամոթալի որոշմանը, բայց հանգամանքները հակառակը ստիպեցին: Մոտ 3 ամիս առաջ Փյունիկ ֆուտբոլային ակումբում զանգ հնչեց Նոայի ներկայացուցչից, որի անունը չեմ ցանկանում բարձրաձայնել այս պահին... տեղեկացվեց, որ իմ մուտքը՝ Աբովյանում կայանալիք իրենց տնային խաղերին արգելված է: Իսկ պատճառը՝ այս տարվա մայիսին Շենգավիթում կայացած խաղի ելքն էր, որը ես ու իմ թիմը տարավ՝ օգտագործելով իմ սիրելի ֆիլմից՝ Գլադիատորից, որոշ դրվագներ ու ևս մեկ գաղտնիք՝ ես որպես գլխավոր մարզիչ, թիմիս մոտիվացնելու տարբեր մեթոդներ ունեմ: Նոայում այդ փաստը, ըստ երևույթին, շատ ցավագին են ընդունել ու որոշել պատժամիջոց կիրառել իմ նկատմամբ՝ զրկելով ինձ այն մարզադաշտ մուտքից, որտեղ ես թողել եմ իմ առողջությունը՝ պաշտպանելով Հայաստանի հավաքականի գույներն ու մեր երկրի դրոշը: Եթե Նոայից փորձեն հերքել անձնական վրեժխնդրությունը և կապել սա այլ թեմաների հետ, կներկայացնեմ փաստեր: Կոչ եմ անում այս ակումբին լինել զուսպ և համեստ: Ֆուտբոլի հիմքում ընկած է հարգանքը և այլ բազում արժեքներ, բայց վերջում միայն ֆինանսները»։ Աղբյուրը` Եղիշե Մելիքյան |

ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից՝ գրանցելով նոր ռեկորդ
23301:10
Արայիկ Հարությունյանը՝ ՀԱՕԿ նախագա՞հ
120Երեկ, 23:18
«Մեսսին ֆուտբոլային հանճար է․ ափսոս է, որ այսպիսի թիմի կազմում է»․ Գոռ Աբրահամյան
149Երեկ, 17:24
«Հուսանք՝ հաջորդ առաջնությունում նաև Հայաստանը կլինի»․ Թաթուլ Հակոբյան
127Երեկ, 17:06
«Իսպանիայի ուրախությունը՝ Իրանի ուրախությունն է»․ Փեզեշքիան
297Երեկ, 15:21
«Թրամփի չսիրած Իսպանիան դարձավ չեմպիոն»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
108Երեկ, 11:00
