«Վրաստանից էլեկտրաէներգիա ներկրող երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը»․ Վահե Դավթյան
![]() Էներգետիկ անվտանգության փորձագետ, ք.գ.դ., պրոֆեսոր Վահե Դավթյանի թելեգրամյան գրառումը. «Վրաստանից էլեկտրաէներգիա ներկրող երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը։ 2024թ. 9 ամիսների ընթացքում Վրաստանից մատակարարումների ծավալը կազմել է 1 մլրդ կՎտ.ժ, ինչը 28,8%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միաժամանակ արտահանման եկամուտը նվազել է 48,8%-ով՝ կազմելով 49 մլն դոլար։ Նշված ժամանակահատվածում արտահանման միջին գինը նվազել է 28,1%-ով և կազմել 0,047 դոլար մեկ կՎտ.ժ-ի դիմաց։ Էլեկտրաէներգիայի հիմնական մասն արտահանվել է Թուրքիա (82,8%), իսկ մնացած մասը բաշխվել է Հայաստանի (13,1%), Ադրբեջանի (4%) և Ռուսաստանի (0,1%) միջև։ Սրանք Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման առաջին պտուղներն են: Արտահանման նվազման ֆոնին ներմուծման ավելացում: Բազմաթիվ արտոնագրված մասնավոր թրեյդերներ՝ շուկայի կարգավորման հարցերին պետության մասնակցության կրճատման պայմաններում: Եվ դա չնայած այն բանին, որ մինչև 2010-2011թթ. Հայաստանը Վրաստանի էլեկտրաէներգիայի շուկայում բավականին ամուր դիրքեր է զբաղեցրել։ Այս պատկերն ավելի է սրվում Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի շրջանակներում Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման հարցում որևէ առաջընթացի բացակայությամբ»։ Աղբյուրը` Վահե Դավթյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
