Արարատի նախկին մարզպետ գեներալ-մայոր Էդիկ Բարսեղյանի որդու Range Rover-ը տեղափոխվել է տուգանային հրապարակ
ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քր․ օր․-ի 344 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթը նախաձեռնվել է Սյունիքի մարզի բնակիչ Նորայր Բարսեղյանի նկատմամբ։ Վերջինս նոյեմբերի 1-ին՝ ժամը 19։20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկների կողմից, Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում՝ իր վարած Range Rover մակնիշի «10 OO 010» մակնիշի ավտոմեքենայով։ Պարեկները ստուգման են ենթարկել և պարզել են, որ վարորդ Ն․ Բարսեղյանը տրանսպորտային միջոցը վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ն․ Բարսեղյանը Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Արարատի նախկին մարզպետ, Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Էդիկ Բարսեղյանի տղան է։ |
Մոսկովյան 5 հասցեում գտնվող անշարժ գույքը կհատկացվի ՄԻՊ աշխատակազմին
1920:54«Թունելի վերջում էլի Նիկոլն է՝ թրաշված». Լևոն Ջավախյան
2420:36«Իսրայելը Մերձավոր Արևելքի Փարիզը վերածում է աղետի գոտու, աշխարհը ծպտուն չի հանում». Կարեն Հովհաննիսյան
3120:18«Ինչի՞ մասին է խոսել այս մարտնչող անգրագետը մայրաքաղաքի երեխաների հետ». Վահե Սարգսյան
3619:54«Բացեցի, նայեցի տեսա՝ տակը ինչ-որ մեկնաբանություններ են, պարզվեց՝ ճիշտ են». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4319:36Ռուսական բուհում ադրբեջանցի ուսանողները շրջում են ադրբեջանական դրոշներով և բղավում՝ «ապրիր Ադրբեջան», «ալլահու աքբար» (տեսանյութ)
5018:42