Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2024 թ.

«Եթե Փաշինյանը խնդրի, որ մանդատս դնեմ, կդնեմ»․ Վահագն Ալեքսանյան

40
Այսօր, 13:42
«Եթե Փաշինյանը խնդրի, որ մանդատս դնեմ, կդնեմ»․ Վահագն Ալեքսանյան

«Եթե վարչապետը իր մեղքի բաժինը չընդուներ և նախկինում իր կայացրած որոշումների հետ կապված խնդիրներ չտեսներ, ապա դրա մասին ԱԺ-ում ելույթ չէր ունենա, Կառավարության նիստերում ելույթ չէր ունենա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պագամավոր Վահագն Ալեքսանայնը՝ ի պատասխան այն դիտարկմանը, թե Փաշինյանը չի ընդունում, որ ձախողումները նաև իր մեղավորությամբ են։
Ալեքսանյանը կրկին պնդեց, որ պաշտոնանկությունների որոշումը գիշերը չի կայացվել, որ Փաշինյանի ելույթը Կառավարության նիստում ենթադրում էր հետևանքներ։
Լրագրողը դիտարկում կատարեց, թե ՀՀ-ում որոշումները կայացվում են միանձնյա և հարց ուղղեց Ալեքսանյանին․ «Եթե Փաշինյանն ասի, որ պետք է մանդատը դնեք, չե՞ք դնելու»։ Ալեքսանյանն ասաց․ «Եթե իմ քաղաքական թիմի առաջնորդը կխնդրի նման բան անել, ես կանեմ դա»:

Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը