«Բաքվում հերթական սկանդալն է տեղի ունեցել COP29-ի շրջանակներում»․ Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Եվ այսպես, շատ «հանդուրժող», «խաղաղասեր» Բաքվում հերթական սկանդալն է տեղի ունեցել COP-29-ի շրջանակներում։ ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության կազմում ներառված Ֆրանկ Փալոունը, ով հայտնի է Արցախի ու Հայաստանի Հանրապետության հետ կապված ակնառու ճշմարտությունների բարձրաձայնմամբ, դարձել է թիրախ Ադրբեջանում։ Մի քանի օր նրան փաստացի հետապնդում էին ադրբեջանցի իշխանական լրատվամիջոցներ, ինչպես նաև իշխանական հասարակական կառույցների ներկայացուցիչներ, վերջինս ենթարկվում էր ճնշումների ու վիրավորանքների։ Արդյունքում Փալոունը հեռացել է Բաքվից՝ ելնելով իր իսկ անվտանգությունից։ Սա ևս մեկ ազդանշան է հատուկ նրանց համար, ովքեր մտածում են, որ հայերի հանդեպ ատելության քարոզը պար ու խաղ է, ովքեր անլրջացնում են պետական մակարդակով ատելության քարոզի դերը և նշանակությունը՝ ագրեսիաների և ցեղասպան քաղաքականության իրականացման հարցում։ Եթե անգամ հայերի հետ կապված հարցերում արդարություն պահանջող ամերիկացի կոնգրեսականն է թիրախում հայտնվել այդ երկրում, դե պատկերացրեք, թե ինչ կլիներ այնտեղ ապրող ազգությամբ հայի հետ․․․»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |
«Ինչպե՞ս է հնարավոր հայրենաՏիրության մասին դասեր տալ, բայց սեփական զավակներին փախցնել հայրենիքից». Կարեն Հովհաննիսյան
1203:12«Մի տանջիր քեզ, անխուսափելի է». Վլադիմիր Մարտիրոսյան
3902:00«Բոլորն օգտագործվելու են, դրվելու են մի կողմ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
4101:18«Պաշտոնանկություններից հետո մարդ ու կնիկ մասնակցում են Գեղարքունիքի փոխմարզպետի հարսանիքին». «Մակարյան Նյուզ» (տեսանյութ)
5701:12«Զանգվածային մատաղ էլ տեսանք». Էդգար Ղազարյան
6000:00Ցուցարարները վրաններ են տեղադրել Թբիլիսիում
88Երեկ, 22:12