Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2024 թ.

«Ուկրաինական պատերազմում նոր փուլ է սկսվում». Սուրեն Սուրենյանց

53
Այսօր, 17:42
«Ուկրաինական պատերազմում նոր փուլ է սկսվում». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը. «Ուկրաինական պատերազմում նոր փուլ է սկսվում

Դոնալդ Թրամփի որդին X-ում գրառում է կատարել՝ «իմբիցիլ» անվանելով ՌԴ խորքերը հարվածելու թույլտվություն տվողներին։

«Ռազմաարդյունաբերական կոմպլեքսը ցանկանում է 3-րդ համաշխարհային պատերազմ սկսել, նախքան հայրս կկարողանա խաղաղություն հաստատել ու կյանքեր փրկել»,- գրել է նա:

Առաջին հայացքից կրտսեր Թրամփը միանգամայն ճիշտ է, որովհետև Բայդենը որոշումը առնվազն կաշկանդելու է՝ ռուս- ուկրաինական պատերազմը շուտափույթ ավարտելու Թրամփի ցանկությունը:
Ամեն դեպքում, երկու ամիսը քիչ ժամանակ չէ՝ պատերազմում ինչ-որ բան փոխելու համար:

Մյուս կողմից, չբացառենք, որ Բայդենը ոչ թե հակադրվում է Թրամփին, այլ մեծացնում է խաղադրույքը՝ նպաստելով Թրամփի, այսպես կոչված, խաղաղության օրակարգի հաջողությանը:

Ամեն դեպքում՝ ուկրաինական պատերազմում նոր փուլ է սկսվում»: