Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2024 թ.

«Տնային կալանքի ռեժիմը շարունակում է քաղաքական խոչընդոտներ ստեղծել իմ գործունեության համար». Արմեն Աշոտյան

41
Այսօր, 16:12
«Տնային կալանքի ռեժիմը շարունակում է քաղաքական խոչընդոտներ ստեղծել իմ գործունեության համար». Արմեն Աշոտյան

Ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը: Նրա նկատմամբ կիրառվել էր տնային կալանք և գրավ: Այս նիստին քննարկվում է տնային կալանքի երկարաձգման հարցը:

«Տնային կալանքի ռեժիմը շարունակում է, ըստ իս, քաղաքական խոչընդոտներ ստեղծել իմ գործունեության համար, թեպետ դատարանը փորձեց մաքսիմալ ճկուն և էս ավտորիտար երկրի համար հնարավորինս լիբերալ գտնվել՝ թույլատրելով որոշակի լրագրողական գործունեություն՝ միջնորդավորված կերպով»,- նիստի ժամանակ ասաց Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ քաղաքական գործունեության խոչընդոտումը տեսանելի է այն աստիճանի, որ իր աջակիցներն ու ընկերները ստիպված են եղել դիմել այլընտրանքային լուծումների․ «Հայաստանում առաջին քաղաքական գործիչն եմ, ոնց ժամանակին առաջինը Ֆեյսբուք մտա ու քթիցս դուրս եկավ հետո, ում ավատարն են հորինել, արհեստական ինտելեկտով ստեղծել են իմ կերպարը, ով իմ անունից խոսում է տեսահոլովակներում: Լա՞վ լուծում է: Լավ կյանքի՞ց է այդ լուծումը, չէ»,- նշեց Աշոտյանը՝ հավելելով, որ տնային կալանքի 70 օրվա ընթացքում որևէ խախտում արձանագրված չէ և ասաց. «Միջնորդում եմ, որպեսզի կիրառվելիք հնարավոր խափանման միջոցը չունենա քաղաքական գործունեության խոչընդոտման որևէ ուղղակի կամ անուղղակի բնույթ կամ հետևանք»:

«Տնային կալանքի ռեժիմը շարունակում է քաղաքական խոչընդոտներ ստեղծել իմ գործունեության համար». Արմեն Աշոտյան