«Շարունակվում է գիշերային որոշումներ կայացնելու ավանդույթը». Անդրանիկ Թևանյան
39
Այսօր, 17:06
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի գիշերային որոշումների բուն էության և մեր անելիքների մասին Նիկոլ Փաշինյանը շարունակում է գիշերային որոշումներ կայացնելու ավանդույթը։ Ինքը սովոր է դրան։ Թերթոնը միշտ գիշերն է տարել տպարան։ Բանսարկություններն արվել են մթության քողի տակ ու տնեցիներով։ Հետո առավոտյան այդ մասին տեղեկացվել է հանրությունը։ Հիմա նույն բանը պետության մակարդակով է արվում։ Գիշերային որոշում էր 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը հանձնելը։ Գիշերային որոշում էր Հայաստանի մյուս տարածքները հանձնելը (կրակոցով, թե առանց դրա)։ Համեմատելու բան չէ, բայց գիշերային որոշմամբ է նաև կադրային տերևաթափ արվել իշխանությունը, այդ թվում՝ դատական ոլորտը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է դատական համակարգի «անկախ» լինելը։ Գիշերային այս որոշումների գործելաոճը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը - ՀՀ-ի լուծարային հանձնաժողովի նախագահն է, - գործում է բացառապես սեփական շահերով, - լիկվիդացիոն գներով վաճառքի է հանել Հայաստանի տարածքները՝ մեր երկիրը դարձնելով աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ, - առաջնորդվում է ընտանեկան բիզնեսի տրամաբանությամբ, - չի վստահում որևէ մեկի, բացի իր տնեցիներից (Աննա Հակոբյանը ստվերային կարդինալուհու և դրամապահի ֆունկցիան է կատարում այնպես, ինչպես թերթոնում), - փորձում է թաքցնել մատնահետքերը։ Վաղը կարող է պարզվել, որ ինքը գիշերային որոշում է կայացրել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից հեռացնելու մասին։ Ամեն ինչ դրան է գնում։ Սա նշանակում է, որ Նիկոլին Հայաստանի քաղաքական օրակարգ թելադրողի կարգավիճակից զրկելը դառնում է թիվ մեկ հարցը։ Դա էլ իր հերթին նշանակում է այլընտրանքային քաղաքական, անվտանգային, սոցիալական օրակարգեր»: