«Ամեն մեկը հասկացավ՝ ինքը այնքան տկար ստրուկ է, որ կարող են սմս-ով դուրս թռցնել»․ Սոֆյա Հովսեփյան
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գիտեմ, շաատ դաժան բան եմ առաջարկում, բայց մի քանի րոպե տրամադրեք ու միացրեք ԱԺ պատգամավորների այսօրվա հարցազրույցները: Չէ, լսել պետք չի, այդքան սադիստ չեմ, բացի այդ՝ ոչ մի բան չեն ասում, քան այն, որ իրենց «աստծո» կամքը կատարելու են հլու շան պես: Չէ, դուք նայեք իրենց վախեցած դեմքերին, մի գիշերում ծերացած ու թոռոմած վիճակներին, բառեր են փնտրում, որ նախադասությունը ռիսկային չլինի իրենց հետագայի համար, անխնամ, կարմրակալած ու հյուծված աուրայով խոսում են ... Ու այս ամենը մեկ գիշերվա ընթացքում եղավ, երբ ամեն մեկը հասկացավ, որ ինքը այնքան տկար ստրուկ է, որ կարող են սմս-ով դուրս թռցնել»: Ցավալին այն է, որ 2020 թ. նոյեմբերի 11-ին ոչ մեկի դեմքը այս սարսափելի հյուծվածությունը չէր արտահայտում, այլ կար պայքարելու ձգտում ու այդ պայքարը սեփական աթոռն ու աթոռ բաշխած անշնորհքին պաշտպանելն ու կաշին փրկելն էր: Իսկ հիմաաաա... օ՜ կուլիսներ, օ՜ կուլիսներ»։ Աղբյուրը` Սոֆյա հովսեփյան |
Համացանցի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի կադրային ջարդին
5900:54Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներին ազատել է WhatsApp-ի նամակներով
4300:24«Ի՞նչ է կատարվում». Արսեն Բաբայան
51Երեկ, 23:30ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. աշխատանքից կազատվի նաև ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը. աղբյուր
49Երեկ, 23:24ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ազատվել է աշխատանքից. աղբյուր
97Երեկ, 23:12ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Վահե Ղազարյանին, Արգիշտի Քյարամյանին. ԶԼՄ
96Երեկ, 22:49