Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2024 թ.

«Փողը դրսից է, խորհրդականներն ու իրական կառավարիչները` նույնպես». Ստեփան Դանիելյան

68
Այսօր, 20:36
«Փողը դրսից է, խորհրդականներն ու իրական կառավարիչները` նույնպես». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեք տիպի բռնապետներ կան։
1. Երբ բռնապետը հենվում է իր շրջապատի վրա։ Դա կոչվում է օլիգարխիա։ Այդ փուլը վաղուց ենք անցել։
2. Դա բռնապետություն է, հենված լայն զանգվածների վրա՝ պոպուլիստի ու մանիպուլյատորի բռնապետություն։ Նման բռնապետը պետք է ունենա գաղափար, որն ընդունում են լայն զանգվածները։ Նման բռնապետություն Հայաստանում հաստատվել է 2018-ին։
3. Երրորդ տիպի բռնապետությունն ամենավտանգավորն է։ Բռնապետը չի հենվում ոչ ժողովրդի՝ գաղափար չկա (մեր դեպքում արդեն չկա), ոչ իր շրջապատի վրա։ Դա արտաքին կառավարման վրա կառուցված բռնապետություն է՝ փողը դրսից է, խորհրդականներն ու իրական կառավարիչները՝ նույնպես։ Նման բռնապետության միակ ռեսուրսն արտաքին ուժերին, կամ ուժին ազգային շահերի զիջումն է»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան