«Նոր պաշտոնյաներ կգան, և նրանք նույնպես կձախողեն․ խնդիրը Նիկոլ Փաշինյանն է»․ Էդմոն Մարուքյան
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մարդկանց հեռացրեց, որպեսզի հետ բերի իր կորցրած վարկանիշը։ Թալանը հետ բերելու՝ ժողովրդի պահանջը չստացվելու մեղքը կբարդվի այս պաշտոնատար անձանց վրա։ Սակայն իրականությունը դա չէ։ Նոր պաշտոնյաներ կգան և նրանք նույնպես կձախողեն․ այս իշխանության տրամաբանությունը չի փոխվել, հետևաբար, որևէ ոլորտում հաջողություն չի արձանագրվելու, որովհետև արդեն ունենք փորձ, որ այս իշխանությունը չի կարողանում անել նորմալ գործ․․․ Խնդիրը Նիկոլ Փաշինյանն է»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Կառավարության մի շարք անդամների և ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներին։ «Պողպատյա մանդատը պահանջելուց հետո անցել է 3 տարի և ավելի ժամանակ, և Նիկոլ Փաշինյանն արձանագրում է Կառավարության նիստում, որ ոչ մի բան տեղի չի ունենում։ Իրենից ինչ-որ պահանջում են, ինքը տալիս է․ ասել են դատավորների, քննիչների աշխատավարձերը բարձրացրեք, բարձրացրել է, դատական իշխանության ներկայացուցիչներին օպերատիվ համարներ տվեք, տվել է․․․ Իշխանության տրամաբանությամբ՝ ինչ հնարավոր է, արվել է, սակայն ապօրինի գույքի դատավճիռներ չկան, թալանը չի վերադարձվում, հետաքննող լրագրողները նյութեր են հրապարակում, որ սեփական թիմի տարբեր ներկայացուցիչներ դարձել են թալանչիներ, սակայն չկա ո՛չ քննություն, ո՛չ պատիժ»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով՝ մեծ պատրանք կլինի ասել, թե դատական իշխանությունն անկախ է»։ |
Համացանցի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի կադրային ջարդին
5900:54Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներին ազատել է WhatsApp-ի նամակներով
4300:24«Ի՞նչ է կատարվում». Արսեն Բաբայան
51Երեկ, 23:30ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. աշխատանքից կազատվի նաև ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը. աղբյուր
49Երեկ, 23:24ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ազատվել է աշխատանքից. աղբյուր
97Երեկ, 23:12ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Վահե Ղազարյանին, Արգիշտի Քյարամյանին. ԶԼՄ
96Երեկ, 22:49