ԵՊՀ-ն մանկավարժի հավաստագրման 3-ամսյա դասընթացներ է կազմակերպում
![]() ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025թ-ի փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է «30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման համար վերապատրաստման 3-ամսյա դասընթացներ»։ Դասընթացին մասնակցելու հնարավորություն ունեն բարձրագույն կրթություն ունեցող անձինք, որոնք չունեն մանկավարժի որակավորում։ Դասընթացի ավարտին 30 կրեդիտ կուտակած մասնակցին շնորհվում է մանկավարժի երկլեզու հավաստագիր։ Դասընթացն անցկացնում և համակարգում է ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը։ Վերապատրաստման եռամսյա դասընթացի վճարը կազմում է 210․000 ՀՀ դրամ (1 կրեդիտը՝ 7000 ՀՀ դրամ)։ Դիմումներն ընդունվում են 2025թ․-ի հունվարի 10-ից մինչև հունվարի 20-ը՝ ժամը 10։00-16։00-ն։ Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև՝ · անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը), · բարձրագույն կրթության դիպլոմ (բնօրինակը և պատճենը), · մեկ լուսանկար, · վճարման կտրոնը։ Փաստաթղթերն ընդունվում են ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում։ Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Աբովյան 52ա, 207 սենյակ Հեռ․՝ (+374 60) 710 616, (+374 98) 330 031, (+374 91) 575 942 Էլհասցե՝ [email protected], [email protected] |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
