«Փաշինյանը բոլորի դեմ կոմպրոմատներ ունի, իր դեմ դուրս չեն գա»․ Դավիթ Գալստյան
«Փաշինյանը հերթական անգամ փորձում է հասարակությանը մոլորեցնել, մեղավորներ է փորձում գտնել, որպեսզի հավաստիացնի՝ իբր թե մտերիմներ չունի և իր համար կարևորը պետական ապարատի աշխատանքն է»,- «24TV»-ի հետ զրույցում նշեց Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ «Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը խնդիր է և ոչ միայն համակարգային, այլ նաև ազգային,- ընդգծեց Գալստյանը,- Փաշինյանն իր խունտայով կործանման է տարել Արցախը և կործանում է Հայաստանը․ հենց դա մեր ազգային խնդիրն է»։ «Այս պաշտոնանկությունները ոչինչ չեն փոխելու․․․ Այդ մարդիկ շատ ինֆորմացիաների են տիրապետում, կարող են դրանք հանրայնացնել, ինչը կարող է ցնցումներ բերել Փաշինյանի աթոռին, նրանք տարիներ շարունակ Փաշինյանի հրահանգներն են կատարել․․․ Փաշինյանը բոլորի վրա կոմպրոմատներ ունի, իրեն հանցակից է դարձրել, բոլորն էլ մեղավոր են, դրա համար են շնորհակալություն հայտնելով հեռանում, որպեսզի ջրբաժան չառաջացնեն․․․ Իր դեմ դուրս չեն գա»,- հավելեց Գալստյանը։ Առավել մանրամասն՝ հարցազրույցում: |
Համացանցի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի կադրային ջարդին
5900:54Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներին ազատել է WhatsApp-ի նամակներով
4300:24«Ի՞նչ է կատարվում». Արսեն Բաբայան
51Երեկ, 23:30ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. աշխատանքից կազատվի նաև ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը. աղբյուր
49Երեկ, 23:24ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ազատվել է աշխատանքից. աղբյուր
97Երեկ, 23:12ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Վահե Ղազարյանին, Արգիշտի Քյարամյանին. ԶԼՄ
96Երեկ, 22:49