Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2024 թ.

«Որ ժամանակին գնայիք համապատասխան տեղը, շատ ավելի նորմալ իրավիճակ կլիներ». Սոֆյա Հովսեփյան

35
Այսօր, 17:18
«Որ ժամանակին գնայիք համապատասխան տեղը, շատ ավելի նորմալ իրավիճակ կլիներ». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՜ր մեկի հրաժարականի հայտարարությունը կարդում ես, լիքը գործ են արել ու քթերից արյուն բերելով՝ շատ բան փոխել:
Է, որ էդքան ամեն ինչ լավ է ձեր կյանքում, բա ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ մեր երկրում:
Այ, որ բացի ձեր աթոռներին գամվելուց, այո՛, բառացի գամվելուց, նաև մի քիչ դիտարկեիք երկրում ու ձեր ոլորտներում ինչ խնդիրներ կան և փորձեիք լուծել կամ ընդունեիք ձեր անկարողությունը և ժամանակին գնայիք համապատասխան տեղը, ապա շատ ավելի նորմալ իրավիճակ կլիներ, բայց ումից ի՞նչ եմ ակնկալում:
Եթե պարտված, հեկտարներ հանձնած ու հանձնող ԳԳՀ կոչվածը ասում է՝ ես մեղավոր չեմ, Երկրապահի նախագահը ասում է՝ ես անկարող եմ, որի մեղավորը ես չեմ, դուք էլ պիտի ձեր գլուխը գովացող տեքստեր գրեք ու գնաք...
Ամոթ ու թասիբ չկա, կարևորը դուք ու ձեր մերձավորները ձեզանից գոհ են ու կուշտ:
ՀՀ գլխավոր դատախազ, արդյոք այսօրվանից սկսո՞ւմ եք ապօրինի գույքի բռնագանձման գործընթաց, թե՞ ձեր անելիքը միայն ժամկետանց գործերն են, որոնք մենակ ժամանակի ու ռեսուրսի մսխում են պահանջում:
Քանի թարմ է, տեսեք ինչ կանեք:
Վստահեցնում եմ, որ ոչ մի արդար աշխատող պատգամավոր ու նախարար, չի՛ կարող 250000 դոլարանոց տներ գնել, մեքենաներ շարել ու բանկերում էլ հաշիվներ ունենալ»:

Աղբյուրը`   Սոֆյա Հովսեփյան