«Խոստումները չկատարելու մեղքը տարբեր անձանց գրպանը գցելու անհրաժեշտություն է առաջացել»․ Տիգրան Աբրահամյան
Պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամաբանության ներքո։ Հերթական ընտրությունները սարերի հետևում չեն։ Իշխանությունը փորձում է նոր դեմքով հանդես գալ։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների աղմկահարույց պաշտոնանկություններին։ «Իշխանությունը փորձում է որոշակիորն փաթեթավորել տարիների ընթացքում կուտակված խնդիրները։ Այս իշխանությունը 2018-ից ի վեր բազմաթիվ խոստումներ է տվել, սակայն հանրությունն այլ բանի է ականատես եղել։ Այստեղ մեղքը տարբեր անձանց կամ համակարգերի գրպանը գցելու անհրաժեշտություն է առաջացել»,- ասաց Աբրահամյանը՝ չբացառելով, որ այդ ամենին հետևելու են քրեական գործր։ Աբրահամյանի խոսքով՝ պաշտոններից զրկվելն այդ մարդկանց պատասխանատվությունից չի ազատում, որովհետև այն, ինչում նրանք թաթախված են եղել, ինչ-որ փուլում իրավական գնահատակն է ստանալու։ |
Համացանցի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի կադրային ջարդին
5900:54Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներին ազատել է WhatsApp-ի նամակներով
4300:24«Ի՞նչ է կատարվում». Արսեն Բաբայան
51Երեկ, 23:30ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. աշխատանքից կազատվի նաև ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը. աղբյուր
49Երեկ, 23:24ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ազատվել է աշխատանքից. աղբյուր
97Երեկ, 23:12ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Վահե Ղազարյանին, Արգիշտի Քյարամյանին. ԶԼՄ
96Երեկ, 22:49