«Նախընտրական շոու»․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախընտրական շոու․․․ Նիկոլ Փաշինյանը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկ անելով՝ անում է այն, ինչ միշտ է արել, այսինքն՝ իր մեղքերն ուրիշների վրա է գցում։ Չի բացառվում, որ պաշտոնանկ արված որոշ պաշտոնյաների վրա քրեական գործեր սարքվեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հավատացողներն ասեն՝ Նիկոլ Փաշինյանը մեղք չունի, այդ պաշտոնյաներն օրենք էին խախտում։ Նիկոլ Փաշինյանին հարկավոր է պահպանել այն քիչ էլեկտորատը, որ ունի։ Նա կարող է դրսի թելադարանքով արտահերթ ընտրություններ անցկացնել, որի համար, 10-15 տոկոս կազմող էլեկտորատին չկորցնելու նպատակով թարմացնում է իր թիմը; Սակայն գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվելու, մանավանդ որ այդ գումարելիները մեծ թվեր չեն։ Հայաստանի մեծ խնդիրն միայն այն չէ, որ մենք չունենք Հայաստանի հոգսերով ապրող իշխանություն, այլև այն, որ չունենք նման ընդդիմություն։ Հայաստանը ինքնահոսով գնում է դեպի անդունդ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
Համացանցի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի կադրային ջարդին
5900:54Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներին ազատել է WhatsApp-ի նամակներով
4300:24«Ի՞նչ է կատարվում». Արսեն Բաբայան
51Երեկ, 23:30ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. աշխատանքից կազատվի նաև ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը. աղբյուր
49Երեկ, 23:24ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ազատվել է աշխատանքից. աղբյուր
97Երեկ, 23:12ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Վահե Ղազարյանին, Արգիշտի Քյարամյանին. ԶԼՄ
96Երեկ, 22:49