Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2024 թ.

«Նախկինների ժամանակ ամեն ինչի մեղավորը երկրի ղեկավարն էր, հիմա արդարացնում են, թե բա խեղճ Նիկոլն ի՞նչ անի»․ Նաիրի Հոխիկյան

47
Այսօր, 10:54
«Նախկինների ժամանակ ամեն ինչի մեղավորը երկրի ղեկավարն էր, հիմա արդարացնում են, թե բա խեղճ Նիկոլն ի՞նչ անի»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախկինների ժամանակ տարածված մտածողություն կար՝ ամեն ինչի մեղավորը երկրի ղեկավարն է։ Եթե մի սովորական հարկային տեսուչ կաշառք էր ուզում գյուղի խանութի տիրոջից, էլի մեղավորը համարվում էր երկրի ղեկավարը։ Թե բա Լևոնը, Սերժը կամ Քոչարյանն է անձամբ հրամայել, որ հարկայինի աշխատողը գնա ու գյուղի խանութի խեղճուկրակ Վալոդից 20.000 դրամ կաշառք ուզի։
Ձուկը գլխից է հոտում։ Ժողովրդական խոսք է։
Հիմա, երբ երկրի ղեկավարը սեփական որոշումներով քանդել է ամբողջ երկիրը, մի մասը հանձնել թշնամուն, մնացած մասի բարձունքներին էլ բերել դրել թշնամու զորքը, որ մարդիկ չլինեն անվտանգ, որ նույն ղեկավարը նույնիսկ սահմանադրությամբ պահանջված ապաքաղաքական պաշտոններում տեղադրում է իր կուսակցության մանկլավիկներին, որ երկիրը համատարած թալանի, կոռուպցիայի, նարկոբիզնեսի, շատացող սպանությունների, օլիգարխների ու մանրումիջին պաշտոնյաների բեսպրեդելի մի դաշտի է վերածվել, անընդհատ փորձ է արվում արդարացնել ղեկավարին, թե բա խեղճ Նիկոլն ի՞նչ անի, պաշտոնյաներն են մեղավոր, իր ասածը չեն անում։
Եթե այդպես մտածում ու տարածում են քաղաքական շահեր ունեցող մարդիկ, հասկանում ես, որ նրանք նպատակներ ունեն, իսկ անբարոյականների համար նպատակն արդարացնում է միջոցը։ Բայց երբ այդպես մտածում ու տարածում են հասարակ, սովորական մարդիկ, հասկանում ես, որ նրանք ուղղակի հիմար են, որոնց ցանկացած ժամանակ կարող են խաբել տարբեր կերպ։
Երեկ նույն բանի համար ղեկավարը մեղավոր էր, այսօր նույն... չէ, ավելի վատ բանի համար ղեկավարը մեղավոր չի, քանի որ այդպես է պետք հիմա։
Իրականում Հայաստանի այսօրվա սոցիալական, քաղաքական, տնտեսական, ռազմական, իրավական ու բոլոր այլ խնդիրների թիվ մեկ մեղավորը հենց Նիկոլն է, որը ստեղծում է կեղտոտ ու կոռումպացված համակարգ, հետո իբր պայքարում է դրա դեմ, հետո նորից ստեղծում նույն համակարգը ու էլի իբր պայքարում դրա դեմ՝ պահպանելով իր աթոռը։
Ձուկը գլխից է հոտում։ Ժողովրդական խոսք է։
Դևին պետք է հեռացնել։ Մնացած ամեն ինչը կեղծիք է»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան