«Ո՞նց կարա պետության մեջ մեկը թպրտա, համբերությանս բաժակը լցվել է»․ Նիկոլ Փաշինյան
Այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց իրավապահ համակարգի աշխատանքից՝ տալով հստակ հանձանարարականներ․ «3-4 տարի առաջ էլ եմ ասել, որ կոռուպցիոներները սրճարաններում, ռեստորաններում առավոտից երեկո քեֆ են անում, հիմա էլ եմ ասում։ Ի՞նչն եմ սխալ արել, ի՞նչն ենք սխալ արել, ի՞նչ չենք տվել մեր իրավապահ համակարգին։ Էլի էդ նույն մարդիկ, ովքեր հանրապետությունում ճռիկներ-վռիկներ էին անում, էլի անում են, ովքեր մյուսներին վերևից էին նայում, էլի նայում են։ Սա չի կարա շարունակվի, ես կարամ 1, 2, 3, 4 տարի համբերեմ։ Ուժային համակարգի հարգելի ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է։ Այն, ինչ ինձնից ուզել եք տվել եմ, չեմ միջատել ոչ մի բանի, ոչ մեկի գործի մեջ չեմ մտել։ Ոնց որ «քյասիբի ռադիո» լինեմ, գալիս եմ ձեր միջոցառումներին, ելույթ ունենում, դուք էլ ծափ եք տալիս, թողնում, գնում եմ։ Հաջորդ տարի գալիս եմ, նույն ելույթն եմ ունենում, ավելի ուժեղ եք ծափ տալիս, թողնում, գնում եմ։ Ո՞վ է ում ձեռք առնում։ Ստացվում է, որ Հայաստանում թույլ իշխանությո՞ւն է, կներեք, ուրեմն թույլ է ուժային կառույցը։ Ի՞նչ է, անընդհատ ապացուցելու անհրաժեշտություն կա՞։ Ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա, ո՞նց կարա։ Ես հիմք եմ տվել՝ ասելու, որ կարա տենց բա լինի՞։ Էլ էս թեմայով խորհրդակցություն չեմ անելու․ ես չեմ կարա թույլ տալ, որ մեկը մտածի, թե վարչապետը մի բան էր ասեց էլի»,-ասաց Փաշինյանը։
|
«Փաշինյանը բաց տեքստով քաղաքական հրաման տվեց». Արմեն Հովասափյան
415:42«Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից»․ Բայրամով
2915:12Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
3015:06««Ձեռք է բերվել պայմանավորվածություն» արտահայտությունը համարում ենք ուշացած». Բայրամով
3714:42«Կարո՞ղ ենք մտահոգվել, որ Փաշինյանը ձեր առջև ՀԷՑ-ը խլելու պայման է դրել»․ Ագնեսա Խամոյանը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
4814:12«Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6513:30