Աբխազիայում ցուցարարները կոտրել են խորհրդարանի ու նախագահականի դարպասները
![]() Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում քաղաքացիները բողոքի ցույց են անցկացրել խորհրդարանի և նախագահականի մոտ՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի կնքման։ Նրանք բեռնատարով կոտրել են խորհրդարանի շենքի դարպասներն ու ներխուժել, ապա շրջափակել են նախագահականը և կրկին կոտրել դարպասները: Նրանք պահանջում են նախագահի անհապաղ հրաժարականը: Ցուցարարները ձվեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որոնք հատուկ միջոցներ են կիրառել։ Հնչել են նաև կրակոցներ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ բողոքի ակցիայի ժամանակ տուժել է ութ մարդ: Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հոկտեմբերի 30-ին Ռուսաստանը և Աբխազիան համաձայնագիր են ստորագրել, որը թույլ է տալիս ռուսական ընկերություններին ներդրումային գործունեություն ծավալել հանրապետությունում։ Համաձայնագրի վավերացումը նախատեսված էր նոյեմբերի 15-ին։ Աբխազական ընդդիմությունը կարծում է, որ այս համաձայնագիրը կհանգեցնի «օլիգարխիայի ընդլայնմանը» և Աբխազիայի կողմից տնտեսական ինքնիշխանության կորստի։ Նոյեմբերի 11-ի երեկոյան անվտանգության ուժերը ձերբակալել են համաձայնագրի հակառակորդներին։ Դրանից հետո բողոքի ալիքը տարածվել է ամբողջ Աբխազիայում։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
