Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 ապրիլի, 2025 թ.

Վերջին 2 տարում առաջին անգամ Օլաֆ Շոլցը խոսել է Վլադիմիր Պուտինի հետ

1809
Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2024 թ., 18:12
Վերջին 2 տարում առաջին անգամ Օլաֆ Շոլցը խոսել է Վլադիմիր Պուտինի հետ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսով խոսել է Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Süddeutsche Zeitung թերթը։ Սա Գերմանիայի կանցլերի և Ռուսաստանի նախագահի առաջին զրույցն է 2022 թվականի դեկտեմբերից ի վեր։
Նոյեմբերի 10-ին Շոլցն ասել էր, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելու Ուկրաինայի պատերազմի շուրջ։ Միաժամանակ, Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ մինչ այս պետք է մի շարք շփումներ հաստատվեն Կիևի և այլ կողմերի հետ։