Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2024 թ.

«Կարո՞ղ ենք մտահոգվել, որ Փաշինյանը ձեր առջև ՀԷՑ-ը խլելու պայման է դրել»․ Ագնեսա Խամոյանը՝ Մեսրոպ Մեսրոպյանին

91
Այսօր, 14:12
«Կարո՞ղ ենք մտահոգվել, որ Փաշինյանը ձեր առջև ՀԷՑ-ը խլելու պայման է դրել»․ Ագնեսա Խամոյանը՝ Մեսրոպ Մեսրոպյանին

ԱԺ-ում քննարկվում է ՀԾԿՀ նախագայի պաշտոնում Մեսրոպ Մեսրոպյանին ընտրելու հարցը։ Ելնելով այն հանգամանքից, որ այդ կառույցը պետք է ղեկավարի ապաքաղաքական անձ, ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը մեջբերումներ կատարեց Մեսրոպյանի ֆեյսբուքյան գրառումներից՝ ապացուցելով հակառակը․ «Պարոն Մեսրոպյանը կարծում է, որ այսօրվա ագրեսիան Արցախում և սադրանքները Երևանում պատվիրվել է մեկ կենտրոնից, և ունեն բացառապես մեկ նպատակ՝ Հայաստանում բռնազավթել իշխանությունը. խոսքը Ռուսաստանի մասին է: Պարոն Մեսրոպյանը ասում է՝ հանուն ՀՀ անկախության պաշտպանության և ծայրագավառամտության մերժման՝ ակնարկում է ընդդիմադիրներին: Ասում է՝ Հայաստանում բացարձակ մեծամասնությունը վաղուց լավ հասկանում է, թե քամին որտեղից է փչում և մեր ո՞ր մի ոխերիմ «բարեկամի» պատվերով է այս փողոցային պայքարը հրահրվում և իրականում ի՞նչ փորացավի համար է: Պարոն Մեսրոպյանը բազմաթիվ էսպիսի գրառումներ ունի: Հիմա պարոն Մեսրոպյանը ցանկանում է ընտրվել մի հանձնաժողովի նախագահ, որը ուղղակի առնչություն է ունենալու Գազպրոմի հետ, հարավովկասյան երկաթուղու հետ՝ ռուսական կապիտալով ընկերությունների հետ: Ըստ չար լեզուների, պարոն Մեսրոպյան, դուք նաև մեղմ ասած աշխատանքային հարաբերություններ եք ունենալու ՀԷՑ-ի հետ, որը ըստ մամուլի հրապարակումների իշխանությունները ցանկանում են խլել Սամվել կարապետյանից: Մենք այս ամեն ինչից կարո՞ղ ենք հետևություններ անել, որ երբ ձեր կուսակցությունը առաջադրել է ձեզ այս պաշտոնում, Նիկոլ Փաշինյանը իր աշխատասենյակում ձեզ առաջարկել է զբաղեցնել այս ապաքաղաքական անկախ մարմնի ղեկավարի պաշտոնը, նաև ձեր առջև պայման է դրել՝ օրինակ խլելու ՀԷՑ-ը: Կարո՞ղ ենք նման մտահոգություն ունենալ, թե՞ չենք կարող»,-ասաց Խամոյանը:

«Կարո՞ղ ենք մտահոգվել, որ Փաշինյանը Ձեր առջև ՀԷՑ-ը խլելու պայման է դրել»․ Ագնեսա Խամոյանը՝ Մեսրոպ Մեսրոպյանին