Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2024 թ.

Մահացել Է Ճապոնիայի 101-ամյա արքայադուստրը

66
Այսօր, 16:06
Մահացել Է Ճապոնիայի 101-ամյա արքայադուստրը

Ճապոնիայի արքայադուստր Յուրիկո Միկասան մահացել է 101 տարեկան հասակում, հայտնում է NHK-ը՝ հղում անելով Ճապոնիայի կայսերական տան գրասենյակին։

Նա կայսերական ընտանիքի ամենատարեց անդամն էր և արքայազն Միկասի (Տակահիտո) այրին։

Արքայադուստրը մահացել է նոյեմբերի 15-ի առավոտյան։

Յուրիկոն մարտի սկզբին ընդունվել էր Տոկիոյի Սուրբ Ղուկասի միջազգային հիվանդանոց: Պատճառը եղել է ուղեղի ինֆարկտը, նրա մոտ ախտորոշվել է նաև ասպիրացիոն թոքաբորբ։
Ավելի ուշ թոքաբորբի ախտանիշներով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։

Արքայադստեր ամուսինը՝ արքայազն Միկասան, մահացել է 2016թ. Նրանք ամուսնացած էին 75 տարի։

Ճապոնական կայսերական ընտանիքի անդամների թիվն այժմ 16 է։