Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2024 թ.

«Նիկոլ Փաշինյանը և ՔՊ Գյումրու թիմը զբաղված են էժան պոպուլիզմով». Մեսրոպ Առաքելյան

42
Այսօր, 17:18
«Նիկոլ Փաշինյանը և ՔՊ Գյումրու թիմը զբաղված են էժան պոպուլիզմով». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը և ՔՊ Գյումրու թիմը զբաղված են էժան պոպուլիզմով
Մի քանի օր է Գյումրու ՔՊ թիմը ավետում է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հարց ու պատասխանի արդյունքում լուծվել է Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների աշխատակազմի հարցը։
Աշխատավարձերի վճարումը, ինչպես նաև ցանկացած բյուջետային ֆինանսավորման գործարք, իրականացվում է «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի կարգավորումների համաձայն։
Արդյունքում, եթե Նիկոլ Փաշինյանը ունեցել է որևէ միջամտություն հարցի լուծման մասով, ուրեմն օրենք է խախտվել, իսկ եթե ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում, ապա գործ ունենք հերթական էժան պոպուլիզմի հետ»։

Աղբյուրը`   Մեսրոպ Առաքելյան