«Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է առանձին գաղտնի փաստաթղթով»․ Աննա Գրիգորյան
«Դուք եկեք, ասեք՝ Ադրբեջանի հետ ի՞նչ եք բանակցում, այդ չհամաձայնեցված կետերը ինչի՞ մասին են»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով ՔՊ-ականներին։ Նա նշեց, որ քանի անգամ հարցրել են, թե այդ պայմանագրում ո՞ր կետերը համաձայնեցված չեն՝ զրո պատասխան։ «Եկեք ասեք՝ էդ չհամաձայնեցված կետերն ինչի՞ մասին են կամ համաձայնեցվածնե՞րն ինչի մասին են. խորհրդավոր անտեղյակության մեջ չապրենք»,- կոչ արեց պատգամավորը։ «Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է առանձին փաստաթղթով։ Երկար հարցումներից հետո ի վերջո Գլխավոր շտաբը հաստատել է՝ այո, գոյություն ունի առանձին փաստաթուղթ, սիրելի հայրենակիցներ, ձեզնից գաղտնի մինչև օրս պահվող, քանի որ մեզ էլ գաղտնի ուղարկել են ու ասել են՝ նայեք, բայց մի բարձրաձայնեք սրա մասին։ Այդ փաստաթուղթը դեռևս հանրային սեփականություն չի դարձել․․․ Եկեք, հանրությանը ցույց տվեք այդ փասաթուղթը»,- փաստեց Աննա Գրիգորյանը: |
«Փաշինյանը բաց տեքստով քաղաքական հրաման տվեց». Արմեն Հովասափյան
415:42«Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից»․ Բայրամով
2915:12Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
3015:06««Ձեռք է բերվել պայմանավորվածություն» արտահայտությունը համարում ենք ուշացած». Բայրամով
3714:42«Կարո՞ղ ենք մտահոգվել, որ Փաշինյանը ձեր առջև ՀԷՑ-ը խլելու պայման է դրել»․ Ագնեսա Խամոյանը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
4814:12«Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6513:30