«Տեղ գյուղի հողերի կորստի գործը փակվել է, մեղավոր չկա»․ Աննա Գրիգորյանը Տեղ գյուղի դեպքերի մասին
Այսօր ԱԺ-ում ելույթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով ՔՊ-ականներին՝ քննադատեց, որ խորհրդարանում ավելի շատ խոսում են կուսակցական շրջաբերականներից, քան թե Ադրբեջանի հետ բանակցվող փաստաթղթերից։ Պատգամավորը, հիշեցնելով Տեղ գյուղի տարածքային կորուստները, նշեց․ «Տեղ գյուղում իրականացված հերթական զիջումները։ Պայմանավորվում են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները, որ x օրը պետք է տեղակայվեն ադրբեջանական և հայկական զորքերն ինչ-որ հատվածում, ադրբեջանցիներն առաջ են գալիս, որևէ մեկն իրենց դեմ-հանդիման չի գալիս, վերցնում են տարածքներ։ Ասում ես՝ ո՞վ է պատասխան տալու սրա համար, հերթական տարածքային կորուստ ենք ունեցել։ Ասում են՝ դատական գործ կա, դատական գործով կբացահայտվի։ Մեկ տարի անցնում է, ասում ենք՝ ի՞նչ եղավ դատական գործը։ Գործը փակվել է, մեղավոր չկա։ Մեր տարածքներից հերթական կորուստն է լինում, և էլի մեղավոր չկա»,- նշեց Գրիգորյանը։ |
«Փաշինյանը բաց տեքստով քաղաքական հրաման տվեց». Արմեն Հովասափյան
415:42«Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից»․ Բայրամով
2915:12Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
3015:06««Ձեռք է բերվել պայմանավորվածություն» արտահայտությունը համարում ենք ուշացած». Բայրամով
3714:42«Կարո՞ղ ենք մտահոգվել, որ Փաշինյանը ձեր առջև ՀԷՑ-ը խլելու պայման է դրել»․ Ագնեսա Խամոյանը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
4814:12«Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6513:30