Աբխազիայում ստեղծվել է ընդդիմության համակարգող խորհուրդ՝ իշխանությունը փոխելու համար
![]() Աբխազիայում, այն բանից հետո, երբ ցուցարարները վերահսկողություն են հաստատել խորհրդարանի շենքերի և նախագահի աշխատակազմի վրա, ստեղծվել է ընդդիմության համակարգող խորհուրդ, հայտնում է Respublika-ն։ Գործող նախագահ Ասլան Բժանիայի հակառակորդները պահանջում են նրա հրաժարականը։ «Խորհրդարանի նախագահ Լաշա Աշուբան վերադարձել է Ասլան Բժանիայի հետ հանդիպումից հետո, և ներկայում բանակցություններ են ընթանում Համակարգող խորհրդի ներկայացուցիչների հետ։ Աբողջ Աբխազիայից հավաքված ժողովուրդը չի ցրվում ցուցարարների կողմից ամբողջությամբ վերահսկվող կառավարական շենքերի մոտից»,- գրում է Respublika-ն։ Ընդդիմադիր Էշսու Կակալիան՝ աբխազական «AIDGYLARA» հասարակական կազմակերպության բարձրագույն խորհրդի ներկայացուցիչը, ելույթ է ունեցել համակարգող խորհրդի անունից և հայտնել, որ Բժանիային հրաժարականի պահանջ է ներկայացվել։ Նախագահը ժամանակ է վերցրել՝ մտածելու համար: Տեղի ընդդիմությունը դժգոհ է առաջին հերթին Մոսկվայի և Սուխումի միջև ռուսական ներդրումների մասին կնքված համաձայնագրից։ Երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները ստորագրել են այս փաստաթուղթը։ Ընդդիմությունը պնդում է, որ Աբխազիան տնտեսական օգուտ չի ստանա այս համաձայնագրից և պետք է չեղարկի այն։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
