Պուտինը Շոլցի հետ զրույցում բացահայտել է Ուկրաինայի հետ հնարավոր համաձայնության պայմանները
![]() ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ զրույցում ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումն Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահը նշել է, որ ռուսական կողմը երբեք չի հրաժարվել և բաց է մնում բանակցությունների վերսկսման համար, որոնք ընդհատվել էին Կիևի ռեժիմի կողմից։ Ռուսաստանի առաջարկները հայտնի են և ուրվագծվել են, մասնավորապես, հունիսին ՌԴ ԱԳՆ-ում ունեցած ելույթում», - ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։ Պուտինն ընդգծել է, որ հնարավոր պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն Ռուսաստանի անվտանգության շահերը, հիմնված լինեն «տարածքային նոր իրողությունների» վրա և ամենակարևորը՝ վերացնեն հակամարտության բուն պատճառները։ Վլադիմիր Պուտինը՝ որպես հակամարտության պատճառն է անվանել «ՆԱՏՕ-ի երկարաժամկետ ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է Ուկրաինայի տարածքում հակառուսական կամուրջ ստեղծելուն՝ անտեսելով մեր երկրի շահերը անվտանգության ոլորտում և ոտնահարելով ռուսալեզու բնակիչների իրավունքները»: Շոլցն ու Պուտինն իրենց զրույցում անդրադարձել են նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ ՌԴ նախագահը խոսել է լարվածության թուլացման և «տարածաշրջանում ճգնաժամի խաղաղ լուծումներ փնտրելու»՝ Մոսկվայի ջանքերի մասին։ Նախքան Պուտինին ուղղված զանգը Շոլցը կապ է հաստատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և մտադիր է եղել դա անել զրույցից հետո, հավելել է գերմանական կողմը: |
«Արտահերթ ընտրությունների համար 30 մլն ստորագրություն կհավաքենք»․ Օզել
4614:46Վլադիմիր Վարդանյանի արձագանքը՝ ԵՄ-ի հորդորին (տեսանյութ)
3514:36ՀԱՄԱՍ-ը մերժել է հրադադարի վերաբերյալ Իսրայելի առաջարկը
12614:03««Դուխ» ու «վենդետա»՝ կեղծ կատեգորիա»»․ Նիկողոս Հովհաննիսյան
5313:42Ուկրաինայում 90 օրով կերկարաձգվի ռազմական դրությունը
13913:27«2026թ․ կլինեն ընտրություններ, ժողովուրդն էլ կգնահատի՝ ով ում էշին էր պաչել, ով էր էշը»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
9313:00