Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ.

«Ալիևի արյունոտ ձեռքը սեղմած Շառլ Միշելն այլևս չի կարող լինել ԵԽ նախագահ». Նիսի քաղաքապետ

84
Երեկ, 23:18
«Ալիևի արյունոտ ձեռքը սեղմած Շառլ Միշելն այլևս չի կարող լինել ԵԽ նախագահ». Նիսի քաղաքապետ

Ֆրանսիական Նիս քաղաքի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին X-ի միկրոբլոգում դատապարտել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությունը COP29-ին և շնորհավորական խոսքերն՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի հասցեին: Քաղաքապետը պահանջել Միշելի հրաժարականը:

Նա գրել է. «Ադրբեջանի նախագահը բռնապետ է, որի ձեռքերին հայերի արյունն է։ Այս ձեռքսեղմումը ամոթալի է, քանի որ այն վիրավորում է հայ ժողովրդին և նրանց հիշատակը, որ դեմ են արտահայտվել Արցախում էթնիկ զտումներին։ Շառլ Միշելն այլևս չի կարող մնալ Եվրոպական խորհրդի նախագահ։ Էմանուել Մակրոնից պահանջում եմ նրա հրաժարականը. զորակցություն եմ հայտնում հայ ժողովրդին»։

Աղբյուրը`   Քրիստիան Էստրոզի