Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

«Մեր պետության թիվ մեկ հերոսը աշխատող, արդյունք ստեղծող, հարկերը վճարող քաղաքացին է»․ Նիկոլ Փաշինյան

62
Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ., 13:06
«Մեր պետության թիվ մեկ հերոսը աշխատող, արդյունք ստեղծող, հարկերը վճարող քաղաքացին է»․ Նիկոլ Փաշինյան

«Արդյո՞ք հերոսություն է երկրի պաշտպանությանը մասնակցելը, իհարկե հերոսություն է։ Բա եթե զինվորը սնունդ, պաշտպանության միջոց, զենք, հագուստ, տրանսպորտային միջոց, կապի միջոց, ինժեներական կահավորում, գրագետ սպա չունենա, ինչպե՞ս պետք է պաշտպանի երկիրը և հերոսություն անի»,-ԱԺ-ում իր ելությում ասաց Փաշինյանը՝ կրկին անդրադառնալով հարկ վճարողի՝ հերոս լինել, չլինելու թեմային:

«Կարո՞ղ է զինվորը հերոսություն անել՝ առանց այս ամեն ինչի․ մեծ հաշվով, բացառված է, կամ կլինեն բացառություններ, որոնք կհաստատեն օրինաչափությունը: Չի՛ կարող, մանավանդ՝ այսօրվա տեխնոլոգիական դարում»,- ասաց նա:

Նա խոսեց նաև պայմանագրային զինծառայության մասին՝ ընդգծելով, եթե, օրինակ, պայմանագրային զինծառայողը սոցիալական երաշխիքներ չունենա, արդյոք կանցնի՞ ծառայության: Հետևաբար սոցիալական երաշխիքներ ապահովելու համար անհրաժեշտ է պետական եկամուտ, որն ապահովում է աշխատող, արդյունք ստեղծող, հարկ վճարող քաղաքացին: «Առանց այդ քաղաքացու՝ ո՛չ պետություն կարող է լինել, ո՛չ հերոսություն: Հետևաբար նույնիսկ չեմ պնդում, որովհետև այնքան ակնհայտ է, որ մեր պետության թիվ մեկ հերոսը աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին է»,- ասաց նա:

«Մեր պետության թիվ մեկ հերոսը աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին է»․ Նիկոլ Փաշինյան