«Երկերեսայնություն և կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում էթնիկ զտման մեղավոր Ադրբեջանում». Գրետա Թունբերգ
«Թե ինչու ես COP29-ում չեմ, շատ պարզ է: Մեր՝ կլիմայի ակտիվիստներիս և COP29-ի օրակարգերը բոլորովին տարբեր են, հակասում են այն իրականությանը, որը տեղի է ունենում Ադրբեջանում»,-«Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովի ժամանակ նշեց շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը: Էկո-ակտիվիստը ընգծեց, որ Ադրբեջանը վառելիքի և հանածոների արտադրություն է ուզում ընդլայնել և նա է պատասխանատու էթնիկ զտման համար: «Պարզապես երկերեսայնություն և կեղծավորություն է, որ կլիմային ուղղված կոնֆերանսը տեղի է ունենում Ադրբեջանում: Ադրբեջանը ոչ միայն կարողանում է սարսափելի հանցագործությունները կատարել և չպատժվել, այլ նրանց համար նաև դռներ են բացվում, նրանց խոսք է տրվում աշխարհի բեմի վրա՝ իրականացնելու մարդու իրավունքների սարսափազդու խախտումները՝ էթնիկ զտումը: Եվ աշխարհը լուռ է»,-ասաց Էկո-ակտիվիստը: |
«Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի գործով բողոքը»․ փաստաբան Անդրանիկ Մանուկյան
1609:36ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի հետ․ «Հրապարակ»
2109:30Փորձաքննության փուլ է սկսվում․ «Հրապարակ»
2509:24ՔՊ-ականները բյուջեի քննարկումը վերածել են վարչապետին քծնելու արարողության․ «Հրապարակ»
2509:18«Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնում. «Ժողովուրդ»
2509:12Ինչպես է ՔՊ-ն լուծելու Գյումրիում ստեղծված ճգնաժամը. «Ժողովուրդ»
2409:06