«Թումբերգին փոխանակ ուղարկեին Բաքու՝ ցույց անելու, ուղարկել են Երևան՝ հայերի դարդը լալու»․ Դերենիկ Մալխասյան
Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ հասարակության «առաջադեմ» հատվածը հիմա էլ ցնծում է Գրետա Թումբերգի ելույթներով: Այն, որ տարածաշրջանային տուրեր են կազմակերպել, ռեկլամում ու վարկանիշ են հավքում էդ աղջկա համար, դա դեռ մի կողմ: Բայց որ Գրետին բերել ու դարձրել են Ադրբեջանի դեմ պայքարի էքսպերտ, դա արդեն վերջն է: Օրինակ, հարցեր են տալիս, թե ինչպե՞ս ազատենք մեր գերիներին, ինչպե՞ս Ադրբեջանի դեմն առնենք և այլն: Դե, Գրետն էլ ինչ ասի՝ բանից անտեղյակ, Հայաստանի ու Ադրբեջանի տեղը վերջերս իմացած աղջիկ է: Հայաստանի հանքարդյունաբերության դեմ պայքարողներով շրջապատված, հայերին մխիթարում է մարդու իրավունքների, էկոլոգիայի, էթնիկ զտման, Ալիևի բռնապետ լինելու մասին ծեծված ու ձանձրալի լոզունգներով: Գրետը, եթե Հայաստանի տեղն իմանար, ապա 20 թվականի պատերազմի ժամանակ մի բառ կասեր Ալիևի կողմից ֆոսֆորային ռումբերի կիրառման անթույլատրելության մասին, կամ Շիկահողի արգելոցում Ադրբեջանի կողմից հազարավոր ծառերի հատման ու անտառի ոչնչացման մասին եվրոպաներից մի հայտարարություն կաներ: Բայց այդ ժամանկ դեռ գլխի չէին գցել, որ երկրագնդի վրա Հայաստան ու Ադրբեջան կա, ու ինքը եվրոպական կառավարող էլիտայի շահերից ելնելով, հիմա պետք է Ալիևին մի քանի թթու խոսք ասի, իսկ եվրոպական երկրների ղեկավարները գնան Բաքու, Ալիևի հետ գրկախառնվեն ու գրետաների ճնշումները մեղմելու համար, մի քանի խորհանարդ մետր ավել գազ պոկեն Ալիևից: Ֆիրմա էկոաշխուժակ Գրետին փոխանակ ուղարկեին Բաքու՝ Ալիևի արածների դեմ ցույց անելու, ուղարկել են Երևան՝ օդի մեջ հայերի դարդը լալու, համարելով, որ հայերը էմոցիոնալ, կոկորդիլոսի արցունքներին հավատցող ժողովուրդ են՝ իրենց Գրետն էլ է բավական, իսկ իրենք Ալիևի հետ կոնկրետ փոխշահավետ խնդիրներ են լուծում»: Աղբյուրը` Դերենիկ Մալխասյան |
«Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի գործով բողոքը»․ փաստաբան Անդրանիկ Մանուկյան
1609:36ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի հետ․ «Հրապարակ»
2109:30Փորձաքննության փուլ է սկսվում․ «Հրապարակ»
2509:24ՔՊ-ականները բյուջեի քննարկումը վերածել են վարչապետին քծնելու արարողության․ «Հրապարակ»
2509:18«Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնում. «Ժողովուրդ»
2509:12Ինչպես է ՔՊ-ն լուծելու Գյումրիում ստեղծված ճգնաժամը. «Ժողովուրդ»
2409:06