Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

«Տեսանելի ապագայում մեզ ցավոտ իրադարձություններ են սպասվում»․ Կարեն Հեքիմյան

107
Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ., 19:30
«Տեսանելի ապագայում մեզ ցավոտ իրադարձություններ են սպասվում»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիշե՛ք, սրանք երբեք հենց այնպես ոչինչ չեն ասում: Սրանց ասածները հանրության տրամադրությունը շոշափելու նպատակ են հետապնդում: Այնուհետև, սրանց ասածներից հետո 1-2 օր անց նմանօրինակ մի բան է ասում նաև Փաշինյան Նիկոլը: Վերջինիս ասելուց որոշ ժամանակ անց Հայաստանի համար ինչ-որ ցավոտ իրադարձություն իրականություն է դառնում:
Ուրեմն, մի քանի օր առաջ Աղազարյան Հովիկն ասաց՝ «Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր»:
Այսօր Փաշինյան Նիկոլը շարունակեց՝ «Երբ Դիլիջանում ենք ապրում, բայց ասում ենք՝ վանեցի եմ, Դիլիջանը կորցնում ենք, միջանցք ենք բացում, որ ասեն՝ էդտեղ մարդ չկա բնիկ, ստեղից-էնտեղից եկած են, սա էլ հին թուրքական, ադրբեջանական քաղաք ա։ Եվ կորցնում ենք մեր պետությունը, մենք կորցրել ենք մեր պետությունը։ Այս նախադասությունը երկար ժամանակ չէի ուզում ասել, բայց պիտի ասեմ»:
Սրանց ասածների պարզ համադրությունից, հիմք ընդունելով նախադեպերը, վստահեցնում եմ՝ տեսանելի ապագայում (շուտով) մեզ ցավոտ իրադարձություններ են սպասվում:
Հետևեք իրադարձությունների զարգացմանը, կներեք, սրանց ասածներին և պատրաստվեք»։

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան