«Ընդամենը քաղաքական ալիբիի «ցրցամ» է, բայց ինչի՞ց առաջ». Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարում է, որ Անկախության հռչակագիրը տասնյակ անգամ կարդալուց հետո եզրակացությունը սարսափն է, որ հռչակագիրը սպառնում է Հայաստանի պետության գոյությանը: Հայաստանը խորհրդարանական պետություն է: Երբ նշանակովի վարչապետը այդ պետության իրավա-քաղաքական հիմնարար փաստաթղթի մասին հնչեցնում է այդպիսի գնահատական, փաստաթուղթը փաստորեն հռչակելով պետության սպառնալիք, երկրի ներկայացուցչական, առաջնային մանդատ կրող միակ կառույցը՝ խորհրդարանը, պետք է՝ կամ անվստահություն հայտնի և չեզոքացնի այդ վարչապետի պաշտոնավարումը, կամ նրանից պահանջի վտանգը չեզոքացնելուն ուղղված կոնկրետ և անհապաղ գործողություն, այնքան կոնկրետ, որքան եղել է վտանգի նրա նկարագրությունը: Եթե չկա թե՛ մեկը, թե՛ մյուսը, ապա հնարավոր է անել հետևյալ եզրակացությունը. կամ Հայաստանում չկա խորհրդարան, այսինքն չկա իշխանության ներկայացուցչական, առաջնային մանդատ կրող որևէ ֆորմալ ինստիտուտ, կամ Անկախության հռչակագրից բխող «սպառնալիքի» բարձրաձայնումը գործնականում այլ բան չէ, քան ընդամենը քաղաքական ալիբիի «ցրցամ»: Եվ այստեղ առաջանում է հարց, թե ինչի՞ց առաջ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի գործով բողոքը»․ փաստաբան Անդրանիկ Մանուկյան
1609:36ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի հետ․ «Հրապարակ»
2109:30Փորձաքննության փուլ է սկսվում․ «Հրապարակ»
2509:24ՔՊ-ականները բյուջեի քննարկումը վերածել են վարչապետին քծնելու արարողության․ «Հրապարակ»
2509:18«Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնում. «Ժողովուրդ»
2509:12Ինչպես է ՔՊ-ն լուծելու Գյումրիում ստեղծված ճգնաժամը. «Ժողովուրդ»
2409:06