Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2024 թ.

«Իրական բանակցություններ են պետք՝ հասկանալու համար՝ այդ ստորագրությունը պետք է մնա, թե պետք է դադարի»․ Բագրատ Սրբազան

56
Երեկ, 20:54
«Իրական բանակցություններ են պետք՝ հասկանալու համար՝ այդ ստորագրությունը պետք է մնա, թե պետք է դադարի»․ Բագրատ Սրբազան

«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր հարցազրույցում անդրադառնալով հարցին՝ ՀՀ ստորագրությունը պե՞տք է արդյոք մնա նոյեմբերի 9-ի հայտարարության տակ, պատասխանեց․ «Չորս տարի շարունակ այս մասին խոսվել է տարբեր շրջանակներում․․․ ընդհուպ այս իշխանության ներկայացուցիչը, որը միանձնյա է ստորագրել, առանց որևէ ընթացակարգի՝ փաստորեն ինչ-որ կերպով կնիք դնելով մեր երազների և իղձերի վրա, բազմաթիվ քննարկումներ, վերլուծություններ են եղել, բայց այս բոլորն իրական են դառնում միայն այն ժամանակ, երբ դու իշխանության ես և ամբողջական տեղեկատվություն ունես։ Մենք տեղյա՞կ ենք՝ ինչ ներքին, բանավոր համաձայնություններ են տեղի ունեցել կամ տեղի չեն ունեցել։ Ոչ ոք տեղյակ չէ։ Կարևոր է, որ իրական բանակցություններ տեղի ունենան՝ հասկանալու համար՝ ի վերջո այդ ստորագրությունը պետք է մնա, թե պետք է դադարի։ Մինչև ամբողջական տեղեկատվությունը չլինի, չհասկանաս թե՛ շահերի սպասարկումները, թե՛ վտանգները, թե՛ սպառնալիքները, թե՛ դրանից բխող հետագա քայլերը, չես կարող, պարզունակ կլինի բարձրագոչ հայտարարություն անել այդ թեմայով։ Ցանկությունների ժանրից կլինի, եթե չունենալով այդ տեղեկատվությունը, փորձենք գնահատական տալ։ Չափազանց կարևոր են իրական բանակցությունները, եթե ցանկանում ենք երկարատև, կայուն խաղաղություն ունենալ հենց Ադրբեջանի հետ կամ ամբողջ տարածաշրջանում»։

«Իրական բանակցություններ են պետք՝ հասկանալու համար՝ այդ ստորագրությունը պետք է մնա, թե պետք է դադարի»․ Բագրատ Սրբազան