Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2024 թ.

«Նիկոլը ստիպված է լինելու գալ մեր հետևից»․ Նաիրի Հոխիկյան

46
Երեկ, 23:30
«Նիկոլը ստիպված է լինելու գալ մեր հետևից»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես պատկերացնում եմ, թե ինչպես են Նիկոլն ու Աննան ցինիկաբար հրճվում իրենց գցած կորեկներով։ Իրենք պարբերաբար ինչ-որ բաներ են դնում շրջանառության մեջ, որ դրանցով հանրությունը զբաղվի ու շեղվի երկրի իրականությունից։
Եվ իրենք թքած ունեն, թե ինչ է մտածում ժողովուրդը իրենց մասին՝ սատանայի ծառա, դահիճ, թուրքի շուն, թե այլ բան։ Իրենք նույնիսկ դրա առիթներ են տալիս, որ մարդիկ ավելի ոգևորված հայհոյեն։ Կարևորը իրական ազգային ազատագրական պայքար չլինի, ժողովուրդը խելքի չգա հանկարծ։
Թքած, թե Աննան կիսամերկ գնացել է Աֆրիկա կամ սատանիստական նկարներ հրապարակել, թքած, թե Նիկոլը սափրվել է։ Թեպետ նրա սափրվելուց իր զոմբիների մի հսկայական քանակ կկորցնի, բայց մեզ դա չպետք է հետաքրքրի։
Մենք պիտի գնանք մեր օրակարգով, մեր ծրագրով, մեր ճանապարհով, ու Նիկոլը ստիպված է լինելու գալ մեր հետևից և շարժվել մեր օրակարգով։
Ամեն լավ բան առջևում է, միայն համբերություն ու կամք ունեցողներ են պետք, որ կարողանանք շուտ հասնել մեր նպատակներին»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան