«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցում ՀՀ իշխանություն կոչվածները խոչընդոտ են»․ Բագրատ Սրբազան
«Արցախցիների վերադարձի հարցը միջազգային օրակարգում է, աշխարհի գրեթե բոլոր կողմերից դա տարբեր ասպեկտներով արծարծվել է․․․ Վերադարձը պետք է տեղի ունենա իրական բանակցությունների միջոցով, իսկ այսօր բանակցություններ գոյություն չունեն։ Այս բոլորի համատեքստում միակ խոչընդոտը, միակ չպահանջողը Հայաստանի այսօրվա իշխանություն կոչվածն է՝ ամեն գնով բացառելով դա, հեռացնելով ցանկացած օրակարգից»,- այս մասին հարցազրույցում նշեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Որպես նշվածի վառ օրինակ Գալստանյանը հիշեցրեց, որ «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի պահանջով» հայտարարության ընդունումը ՔՊ-ի կողմից խորհրդարանում տապալվել է։ «Խորհրդարանում, երբ խոսում էին մեր բոլոր գերիների պահվող անձանց, ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասին, ի՞նչ տեղի ունեցավ․ մերժվեց։ Հարց չի առաջանո՞ւմ՝ ինչո՞ւ մերժվեց»,- ասաց Սրբազանը։ Նա նաև հավելեց, որ միջազգային տարբեր ատյաններում, տարբեր մակարդակի հանդիպումներում երբ Հայաստանի ու Արցախի տարբեր ներկայացուցիչներ բարձրացնում են գերիների վերադարձի հարցը, նրանց հարցնում են՝ իսկ ո՞ւր է ՀՀ իշխանությունը։ |
«Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի գործով բողոքը»․ փաստաբան Անդրանիկ Մանուկյան
1609:36ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի հետ․ «Հրապարակ»
2109:30Փորձաքննության փուլ է սկսվում․ «Հրապարակ»
2509:24ՔՊ-ականները բյուջեի քննարկումը վերածել են վարչապետին քծնելու արարողության․ «Հրապարակ»
2509:18«Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնում. «Ժողովուրդ»
2509:12Ինչպես է ՔՊ-ն լուծելու Գյումրիում ստեղծված ճգնաժամը. «Ժողովուրդ»
2409:06