ՊՊԾ նախկին պետը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը
![]() Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ում, որը գտնվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ։ Այս մասին Հայտնում է «Մեդիահաբ»-ը։ Լրատվականի տեղեկություններով՝ առավոտյան վիճաբանություն է ծագել Երևանի ՋԷԿ-ի նորանշանակ փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի և ՋԷԿ-ի անվտանգության պետ Արթուր Պահլավունու միջև, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։ «Պահլավունուն արյունլվա վիճակում շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց։ Թե՛ ոստիկանություն, թե՛ շտապօգնություն զանգահարել է հենց տուժողը՝ Արթուր Պահլավունին։ Սարգիս Հովհաննիսյանը ԱԱԾ գեներալ-մայոր է, մինչ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ փոխտնօրեն նշանակվելը եղել է Պետական պահպանության ծառայության՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետը և պաշտոնից ազատվել է անցյալ տարվա սեպտեմբերի 9-ին՝ «Դվին» հյուրանոցի տանիքում հնչած հրավառության պատճառով։ Իսկ Արթուր Պահլավունին էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ հայրն է՝ աները»,-գրում է լրատվականը: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
