ԱԺ-ում ՊՊԾ աշխատակիցը քաշել ու ճանկռել է լրագրողին
ԱԺ անվտանգության աշխատակիցը ոլորել է «Հրապարակ» թերթի լրագրող Լուսինե Շահվերդյանի ձեռքերը՝ ընդհատելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ հարցազրույցը։ Այս մասին ահազանգում է լրագրողը, նրա խոսքով հանգիստ հարցազրույց է ընթացել, հարցից խուսափելու համար նախարարը շարժվել է միջանցքով, լրագրողը երբ շարունակել է հարցը, անվտանգության աշխատակիցը ընդհատել է այն, ոլորել ձեռքերը, ճանկռել, ապա քարշ տալով հեռացրել տարածքից՝ թույլ չտալով հարցազրույցը շարունակել: «ՊՊԾ աշխատակցին դուր չեն եկել լրագրողի հարցերը՝ ուղղված Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, և հենց հարցազրույցի պահին քաշել է լրագրողի թևը՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական աշխատանքը, ասելով, թե նախարարը չի ուզում պատասխանել։ Սրբուհի Գալյանը գուցե անձա՞մբ է նման հանձնարարություն տվել բոլոր սահմաններն անցած ՊՊԾ աշխատակիցներին, որոնք ԱԺ-ում տնօրինություն են անում՝ 2021 թվականից սկսած: Բայց նկատենք, որ որպես նախարար լավ չի սկսում իր աշխատանքը՝ լրագրողների հետ շփվելու ունակություն չունեցող անձը չի կարող նախարար աշխատել: Հուսանք՝ լրագրողների իրավունքների համար «պայքարող» ՀԿ-ները չեն անտեսի այս միջադեպը և մի ծավալուն հայտարարություն էլ այս թեմայով կանեն»-գրում է «Հրապարակ»-ը : |
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
4208:36«Նոր տիրաժավորման է դրել «նախին Նիկոլի» հին խոստումների տրցակը». Արմեն Հովասափյան
7503:12«Մեր մեջ արմատանում են սովորություններ, որոնք քրիստոնեավայել չեն». Տեր Միքայել քահանա Նուրիջանյան
9402:12«Անկախ Հայաստանում ինչպե՞ս կդասակարգեին դավաճաններին». Ստեփան Դանիելյան
9201:06«Պարզվեց՝ պետությունը ունի հույժ կարևոր մեկ հարց՝ արագաչափերի հարցը». Արմեն Դուլյան
88Երեկ, 23:54«Անտեղյակ լինելու համար ավելի քան 57 միլիոն դրամով պարգևատրվել եք». Ոկան Սարգսյան
98Երեկ, 23:48