«Փորձում է համոզել, որ խնդիրը բանակն է, Տիգրան Մեծը, բայց ոչ երբեք ինքը». Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Փաշինյանը կոլաբորացիոնիզմի «մաստեր կլաս» է ցույց տալիս ՀՀ ԱԺ ամբիոնից։ Ես այլ բնութագրում չեմ կարող տալ մի ղեկավարի, ով բառ բառ կրկնում է Ալիևի խոսույթը, դեռ մի բան էլ ավելին՝ էմոցիա ու էքսպրեսիայի է դնում դրա մեջ։ Ով փորձում է իր էժանագին մանիպուլյատիվ ելույթներով համոզել, որ խնդիրը բանակն է, անկախության հռչակագիրը, Տիգրան Մեծը, բայց ոչ երբեք ինքը ու իր վարած վտանգավոր քաղաքականությունը։ Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ իր «խեղճիզմի», միակողմանի զիջումների քաղաքականությունը ձախողվել է, որ Ալիևը որևէ թուղթ չի ստորագրելու անգամ այսքան նվաստացումներից ու մեր պետության համար կենսական իրավունքներից հրաժարվելուց հետո, ավելին՝ նոր ցուցակ է դրել Փաշինյանի դիմաց, որի իրագործմանն էլ հիմա Փաշինյանը եռանդով լծված է, քանի որ իշխանության ու պետական շահի միջև ինքը միշտ ընտրել ու ընտրելու է իշխանությունը, եթե անգամ դրա գինը ադրբեջանական քաղաքական շահերի սպասարկումն է․․․»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |
«Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի գործով բողոքը»․ փաստաբան Անդրանիկ Մանուկյան
1609:36ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի հետ․ «Հրապարակ»
2109:30Փորձաքննության փուլ է սկսվում․ «Հրապարակ»
2509:24ՔՊ-ականները բյուջեի քննարկումը վերածել են վարչապետին քծնելու արարողության․ «Հրապարակ»
2509:18«Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնում. «Ժողովուրդ»
2509:12Ինչպես է ՔՊ-ն լուծելու Գյումրիում ստեղծված ճգնաժամը. «Ժողովուրդ»
2409:06