«Փորձը ցույց է տալիս՝ երբ դուք թիկնապահ ունեք, մեկ-մեկ դաշնակցականներ են սպանվում»․ Ռուբեն Ռուբինյան
«Փորձում էի հասկանալ՝ որտեղից է գալիս մեր դաշնակցական գործընկերների ֆետիշը պետական պաշտոնյաների թիկնապահների վերաբերյալ, և ինձ թվում է՝ ես հասկացա»,- Աժ-ում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը․ «1996 թվականին, երբ առաջին անգամ ներխուժում տեղի ունեցավ ԱԺ, ծեծի և բռնության ենթարկվեցին ԱԺ նախագահն ու նախագահի տեղակալը, Դաշնակցությունը ակտիվ ներգրավվածություն ուներ այդ գործընթացում: 1999 թվականին, երբ արդեն երկրորդ անգամ զինված ներխուժում տեղի ունեցավ ԱԺ, և սպանվեցին ԱԺ նախագահը, երկու տեղակալները, վարչապետը, այլ պաշտոնյաներ, տեռորիստական խմբի ղեկավարը նախկին դաշնակցական էր: Կարծում եմ՝ Աղվան Վարդանյանը կվկայի, որ դաշնակցականը նախկին չի լինում: 2018 թվականին, երբ երրորդ անգամ տեղի ունեցավ ներխուժում ԱԺ, և մահափորձ տեղի ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ, նույն պահին դաշնակցության ներկայացուցիչներից մեկը գրոհում էր «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը, և էլ չեմ ասում՝ որքան դաշնակցականներ էին ներգրավված այդ անկարգությունների ժամանակ: Սրանք ակնհայտ և անհերքելի փաստեր են: Ես կարող եմ ենթադրել միայն մի բան, որ մեր դաշնակցական գործընկերները բողոքում են, որ պետական պաշտոնյաներն ունեն թիկնապահներ, որոնք, ի դեպ, իրենց ընտրությամբ չէ, որ ունեն, հատուկ պահպանվող անձինք են՝ վարչապետ, ԱԺ նախագահ և այլն, իրենք բողոքում են, որովհետև ուզում են, որ հաջորդ մահափորձն ավելի հեշտ իրականացնեն կամ իրականացնեն, միակ տրամաբանական բացատրությունը սա է: Բայց միևնույն ժամանակ մեր դաշնակցական գործընկերները պարադոքսալ կերպով չեն բողոքում, որ Ռոբերտ Քոչարյանը թիկնապահ ունի, հիմա էլ ունի: Ինչո՞ւ, սիրելի գործընկերներ, չեք գնում, ձեր քաղաքական ուժի ղեկավարին ասում՝ պարոն Քոչարյան, փորձը ցույց է տալիս, որ երբ դուք թիկնապահ ունեք, մեկ-մեկ դաշնակցականներ են սպանվում, եկեք դուք ամեն դեպքում մի ունեցեք թիկնապահ, մարդ ես, կարող է մեկիս տա, «անդազահան» անի։ Մեր ժամանակ ոչ մի պետական պաշտոնյայի թիկանպահ չի սպանել որևէ դաշնակցականի, ձեր ժամանակ պետական պաշտոնյայի թիկնապահ սպանել է առնվազն մեկ դաշնակցականի»,- ասաց Ռուբինյանը։ |
«Ֆրանսիան Ուկրաինային աջակցելու համար կարմիր գծեր չունի». Ժան-Նոել Բարրո
166Երեկ, 22:00Ադրբեջանի Միլի մեջլիսը քննադատել է Նիկոլ Փաշինյանին՝ «Արևմտյան Ադրբեջան»-ը Արևմտյան Հայաստանի հետ համեմատելու համար
152Երեկ, 18:54Ֆիլիպինների փոխնախագահը նախագահի համար մարդասպան է վարձել
349Երեկ, 18:30Բևեռի ակցիան՝ Հյուսիսային պողոտայում (տեսանյութ)
197Երեկ, 15:48«Ո՞րն է այս իրադարձության քաղաքական համատեքստը»․ Գարիկ Քեռյան
197Երեկ, 15:36«Գեղամ Նազարյանն «ընդդիմադիր» պատգամավոր է»․ Էդգար Ղազարյան
207Երեկ, 15:24